Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի հատ տռուբա էինք գցել գազի՝ Իրանից, սարքեցին մի հատ նեղ շլանգ, էն էլ կառավարումը հանձնեցինք ՌԴ-ին». Միրզոյան

Նոյեմբեր 27,2017 16:02

ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարցրեց՝ մենք ո՞ւմ հետ ենք համեմատվում, այն երկրների,՞ որտեղ իշխանությունը փոխանցվում է ցմահ կամ «սեռական» ճանապարհով, երկրների՞, որոնք հետընթաց են ապրում, մինչդեռ աշխարհը սրընթաց զարգանում է, եթե մենք այդ երկրների մեջ ենք ուզում լինել, սա խոսում է մեր ոչ ադեկվատ լինելու մասին:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Մի հատ տռուբա էինք գցել գազի՝ Իրանից, էն էլ էդ տռուբան էլ ստիպեցին, սարքեցին մի հատ նեղ շլանգ, էն էլ կառավարումը հանձնեցինք ՌԴ-ին»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ՀՀ- ԵՄ արեւելյան գործընկերներից միակ պետությունն է, որը պահպանելով փայլուն հարաբերություններ ուժային մեկ այլ կենտրոնի՝ ՌԴ-ի հետ, կարողացավ ստորագրել հուշագիր: Մյուս երկրները ավելի խորը եւ համապարփակ պայմանագրեր ստորագրեցին եւ ունեցան այլ ուղղությամբ խնդիրներ:

Նա ասաց, որ «մեր խնդիրն այն է, որ տանը նստած՝ աշխարհի քարտեզը բաժանում ենք չարի եւ բարու թագավորությունների, սկսում ենք հիմնավորել՝ որն է չարը, որը՝ բարին՝ առանց հասկանալու, թե ինչն է բխում մեր շահերից՝ որպես անկախ պետականություն»:

Պատմությունը ցույց է տվել, որ փրկիչներ փնտրելը ճիշտ չէ, ոչ ոք մեզ չի փրկելու, ըստ Ֆարմանյանի՝ եւ չպետք է հակադրություններ դնել՝ ներքին սատանայական մղումներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930