Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական գործիքներով որսը Սեւանա լճից 2 անգամ պակասեցրել է խեցգետնի պաշարները

Նոյեմբեր 27,2017 15:59

Անցյալ տարվա տվյալների համեմատությամբ, ձկների արդյունագործական պաշարների քանակը բարձրացել է՝ հասնելով 550 տոննայի, որից 2200-ը սիգի ընդհանուր պաշարն է: Բարձրանալու միտումը պահպանվում է, բայց շարունակվում է ոչ օրինական որսը, որն էլ նպաստում է սիգ ձկնատեսակի պոպուլյացիայի նվազմանը, որի պատճառով էլ ունենք ընդամենը 100 տոննա աճ: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տվյալներ հայտնեց «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Նրա համոզմամբ` ձկնատեսակների ավելացումը կապված է ոչ այնքան վերահսկողության, որքան Սեւանա լճի բարձրացման հետ «Մենք ունենք ջրի որակի լավացում եւ ձկների սնման, բազմացման տարածքների ավելացում, ինչն էլ հանգեցնում է սիգ ձկնատեսակի բազմացմանը»:

Անդրադառնալով իշխան եւ կարաս ձկնատեսակներին, մասնագետը իշխանի պաշարների ավելացումը պայմանավորեց գարնանը Սեւանա լիճ բաց թողնված մանրաձկներով. «Կարասի պաշարներն ընկնում են, որի պատճառը որսի աճն է: Ընդհանուր ձկնային պաշարների քանակը այս տարի Սեւանա լճում ավելացել է, ի հաշիվ սիգի եւ իշխանի»:

Պարոն Գաբրիելյանը նշեց, որ ի տարբերություն ձկան պաշարների, խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ 2 անգամ. «Եթե անցյալ տարի խեցգետնի արդյունաբերական պաշարը եղել է 4800, ապա այս տարի պաշարը կազմում է ընդամենը 2600: Նվազման պատճառներից մեկը ոչ օրինական որսն է եւ չինական որսագործիքների օգտագործումը, որը մեծ խեցգետինների հետ որսում է նաեւ մանրերին»:

Մասնագետը նշեց, որ խեցգետնի որսի կարգավորման համար պետք է արգելվի այդ որսագործիքների օգտագործումը , որպեսզի 9 սմ-ից մանր առանձնյակներին չորսան:

Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930