Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի դատական գործը «շինել» են, «տրուբեն» բերել-կապել են վրաներս». Սանասար Գաբրիելյան

Նոյեմբեր 27,2017 15:57

«Այն, ինչ կատարվել է, ինձ հետ է կատարվել. չեմ հասկանում, թե ինչու են Սամվել Բաբայանի հետ կապում այս ամենը»,-«Իգլա»-ի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանն այսօր այսպես սկսեց իր պաշտպանական ճառը: Հիշեցնենք՝ նա պնդում է, որ «Իգլա» զինատեսակը ցանկացել է ձեռք բերել բանակին նվիրաբերելու նպատակով:

Նա դատավոր Արշակ Վարդանյանին նախ տեղեկացրեց, որ մարտական ուղի է անցել, Արցախյան պատերազմի տարիներին զենք բերել, եւ որ փոխգնդապետի կոչում ունի: Նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ, իր պատմելով, հետ է եկել Ռուսաստանից՝ նպատակ ունենալով օգնել բանակին:

«Սաղ աշխարհը գիտեր, որ ուզում եմ բանակին զենք նվիրել, դրա մեջ թաքուն պահելու ին՞չ կար: Հրաչյա Մայիլյանն ասաց՝ մոտներս զենք կա, ես էլ ասացի՝ նկարի, տեսնեմ՝ բանի պե՞տք է: Հետո էլ նկարը ցույց եմ տվել Բաբայանին, նա էլ ասել է, որ պակասող մասեր կան, հրաժարվել եմ…հետո Սեւանի «գայի պոստում» ինձ բռնում են…»,-պատմեց Գաբրիելյանը:

Սանասար Գաբրիելյանի համոզմամբ՝ այս դատական գործը «շինել» են. «Տրուբեն» բերել-կապել են վրաներս…Մենք հրաժարվել ենք «Իգլա»-ից, իսկ մեղադրողը պնդում է, թե չենք հրաժարվել: Դատախազը վիզ դրած՝ նույնն է ասում, բայց ժողովուրդը թող իմանա՝ մենք մեղավոր չենք»:

Ապա Սանասար Գաբրիելյանը գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանին, որի հետ է կապվում զենքը ձեռք բերելու գործընթացը, ԱԱԾ «ագենտ» որակեց եւ պնդեց, որ նա Վրաստանում խաղատներում է ժամանակ անցկացնում:

Հավելենք, որ «Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց (գործով մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյան, Արմեն Պողոսյան՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան) ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930