Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանին վաճառել են մի նկար ԵԱՏՄ-ի տեսքով, որտեղ ոչ խոտ կա, ոչ էլ կով կա». Կոնջորյանի ելույթն ԱԺ-ում արժանացավ ծափերի (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 15:53

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այնպիսի ելույթ ունեցավ, որ արժանացավ ծափերի:

Նա լսումների մասնակիցներին առաջարկեց պատկերացնել, թե ԱԺ-ում չենք, ինչ-որ ցուցասրահում ենք, որտեղ մի աբստրակտ նկարչի նկարների ցուցահանդես վաճառք է. «Հարցնում եք՝ վարպե՛տ, ի՞նչ եք նկարել այս նկարում, նա ձեզ ասում է՝ նկարել եմ կով, որը խոտ է ուտում դաշտի մեջ: Զարմացած հարցնում եք՝ ախր այստեղ խոտ չկա, նա ասում է՝ հա, չկա, որովհետեւ խոտը կերել է արդեն կովը: Ասում եք՝ այ ցավդ տանեմ, բայց այստեղ կով էլ չկա, նա ձեզ ասում է՝ զարմանալի մարդ եք, եղբայր, կովն ի՞նչ գործ ունի այն դաշտում, որտեղ խոտ չկա: Հիմա ԵԱՏՄ-ի պատմությունը այս պատմության ողջ դրամատիզմն ու կոմեդիան կայանում է այս անեկդոտի մեջ: Երբ ԱԺ-ում քննարկումներ էին գնում ԵԱՏՄ-ին անդամակցելու, երկու խմբի էին փաստարկները բաժանում՝ տնտեսություն, անվտանգություն: Ասում էին՝ դե, գիտեք, 150 մլն-անոց շուկա է, կարեւոր շուկա է, մեր բիզնեսմենները իրենց ապրանքը կտանեն արտոնյալ պայմաններ, Հայաստանը կզարգանա: Ոմանք ասում էին՝ Սինգապուր ենք սարքելու, ճիշտ է, այդ թեզն ավելի ուշ մի քիչ եղավ: Հետո հարցնում ենք՝ բա ի՞նչ եղավ, ասում են՝ դե, սանկցիաներ են, տնտեսական վատ վիճակ է, տնտեսագետները հետաքրքիր սպեկուլյացիաներ են բերում: Մի խոսքով, հասկանում ենք, որ այստեղ մեզ համար շահեկան վիճակ չի: Ասում ենք՝ լավ, բա անվտանգությունը, Աշոտյանն ասում է՝ զարմանալի մարդ եք, անվտանգությունից խոսում եք, խոսեք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ում ի՞նչ անվտանգություն: Ստացվում է, որ մեր համար ԵԱՏՄ-ն վերածվել է այդ նկարի, որտեղ ոչ անվտանգություն կա, ոչ էլ տնտեսություն կա: Բայց այդ նկարը մեր վրա ծախել են, ու մենք այդ նկարի համար գինը շարունակում ենք էլի վճարել: Հայաստանին վաճառել են մի նկար ԵԱՏՄ-ի տեսքով, որտեղ ոչ խոտ կա, ոչ էլ կով կա»:

Նա դիմեց Արմեն Աշոտյանին. «Ես համաձայն եմ, դուք կարողացել եք ապահովել եւ-եւ-ի շռնդալից հաղթանակը, ապահովել եք եւ-եւ-ի քաղաքականությունը՝ մտրակի եւ բլիթի պարագայում: Մենք աշխարհի այն յուրահատուկ ազգն ենք, որ կարողացել է այդ երկուսը համատեղել»:

Ըստ Կոնջորյանի, ԵՄ-ն մեզ բլիթ է առաջարկում, ՌԴ-ն ասում է՝ եթե մեզ հետ չլինես, հիշիր Ուկրաինան, ոմանք ասում են՝ թուրքերը կհարձակվեն Նախիջեւանից եւ այլն: Իսկ մտրակի ամենափայլուն օրինակը, նրա խոսքով՝ «Զվեզդայի» պատրաստած ռեպորտաժն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930