Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իրոք այդքան կարևո՞ր է». Պյոտր Սվիտալսկին չհստակեցրեց՝ 2013-ին ով էր հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց

Նոյեմբեր 27,2017 15:34

«Դա իրոք այդքան կարևո՞ր է, ընկերնե՛ր»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր  Սվիտալսկին այդպես էլ չցանկացավ հստակեցնել՝ ի վերջո 2013-ին ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվողը Հայաստա՞նն է եղել, թե՞ ԵՄ-ն:

Լրագրողի հիշեցմանը՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ հայտարարել է, որ ԵՄ-ն է վերջին պահին հրաժարվել է ստորագրելուց, մինչդեռ Պյոտր Սվիտալսկին և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե Հայաստանն է հրաժարվել և հարցին՝ ի վերջո ո՞վ է եղել հրաժարվողը, պարոն դեսպանը պատասխանեց. «Չէի ուզի անցյալ գնալ և վերլուծել՝ ինչ տեղի ունեցավ: Եկեք ապագային նայենք: Սա լավ ապագա խոստացող համաձայնագիր է: Չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայել և կրկնել բոլոր այն զգացմունքները, որ կային 2013-ին: Հիմա մենք հստակ գիտենք, որ սա շատ կարևոր համաձայնագիր է և տարբերվում է  ասոցացման համաձայնագրից: Սա ասոցացման համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն միշտ նաև առաջնորդվում է իր գործընկերների մղումներով: Այնպես որ, սխալ է խոսել այն մասին, թե ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930