Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական ծրագրերը կմշակվեն եվրոպական արժեքներին համապատասխան». Արդարադատության նախարար

Նոյեմբեր 27,2017 15:26

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրման արդյունքում այսուհետեւ իրավական ծրագրերը կմշակվեն եվրոպական արժեքներին համապատասխան: «Մենք մշակում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների 5-ամյա ռազմավարություն, որը ենթադրում է որոշակի ցուցանիշներ եւ առաջնահերթություններ»,-«Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» համաժողովի շրջանակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Թե մասնավորապես ինչ ծրագրեր է ենթադրում համաձայնագիրը, նախարարը նշեց, որ այս մասին կհայտնեն առաջիկայում: Իսկ թե ինչ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, Հարությունյանի խոսքով՝ աշխատում են մի քանի ուղղություններով:

Որպես օրինակ նա նշեց. «Այս տարի պաշտոնյաների համար կանխիկ գործարքների ձեւակերպման սահմանափակում է մտցվել: Խնդիրն այն է, որ նման գործարքներն օգտագործվում էին կոռուպցիոն ճանապարհով ստացված միջոցներն օրինականացնելու նպատակով: Օրենքը շրջանցելու ճանապարհն, այսպիսով, բացառվում է, իսկ արդյունքի մասին՝ ապագայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930