Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում ենք վիզաների ազատականացման

Նոյեմբեր 27,2017 14:46
Gagik Eganyan

ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Էստոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագծին:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, այն կնքվել է 2013 թվականին: «Համաձայնագիրը կարգավորում է, թե ովքեր են իրավասու մարմինները, որ մարմինը որ մարմնի հետ պետք է ուղղակիորեն առնչվի, ովքեր են կոնտակտային անձինք, դրանց հասցեները, ինչ սահմանակետերով պետք է անձի վերադարձը կազմակերպվի, քաղաքացիության ապացուցման միջոցները, փաստաթղթերի տեսակները, հետընդունման ձևերը արագացված ընթացակարգի պայմաններում և այլն», -ներկայացրեց Գագիկ Եգանյանը:

Մի քանի ամիս առաջ նման համաձայնագիր հաստատվել է նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ: «Արդյունավետ կիրարկման դեպքում մենք կարող ենք հավակնություններ ունենալ միգրացիոն հարցերով ավելի լայն եւ խորացված համագործակցության, այդ թվում՝ վիզաների ազատականացման հարցերի շուրջ: Առանց նմանատիպ հարցերով համագործակցության, ակնկալել, որ կարող ենք ունենալ վիզաների ազատականացում, այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ սա նույն մեդալի երկու հակառակ կողմերն են»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930