Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Թե ինչ կմտածի Ռուսաստանը, դա իր խնդիրն է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 14:40

Նոյեմբերի 27-ին «Տեսակետ» մամուլի ակումբում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, այն որակեց որպես ծանր ու մեծ փաստաթուղթ. «Լինելով ԵԱՏՄ անդամ, մենք նաեւ այսպիսի համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպայի հետ: Արդյունքում սահմանները բացվում են, բայց բացվում են այն ժամանակ, երբ արդեն քո ներսում են բացված…Հայաստանը դառնում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ դեսպան…Իհարկե, կարող են նաեւ անսպասելի բաներ տեղի ունենալ: Օրինակ՝ այն, որ Թուրքիայի պես երկիրը ստիպված կլինի ճանապարհները բացել, որովհետեւ դեպի Եվրոպա տանող ճանապարհները Հայաստանով են անցնում»,-ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ համաձայնագիրը ոգեւորիչ որակելով:

Մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերում է այս համատեքստում ռուսական գործոնին, Մերուժան Տեր-Գուլանյանը հավելում է. «Ինչո՞ւ ենք մեզ զոռով դնում ռուսական կարծիքի տակ: Մենք մեր տեսակետն ունենք, պետությունը որոշել է այդ քայլն անել, արել է, հիմա թե ինչ կմտածի Ռուսաստանը, դա իր խնդիրն է»:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930