Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է. Տարոն Մարգարյան

Նոյեմբեր 27,2017 14:27

Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ երկուստեք համագործակցության շրջանակում տնտեսական բաղադրիչի առանձնակի կարևորումն իսկապես ուրախալի փաստ է:

«Վերջին տարիներին  նկատվում է Երևանի նկատմամբ օտարերկրյա և, մասնավորապես, ֆրանսիական խոշոր ընկերությունների տնտեսական հետաքրքրությունների աճ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Քաջատեղյակ եք, որ ֆրանսիական մի շարք ընկերություններ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր երկրում, և մենք ունենք կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր: Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներ», – նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մշակված ներդրումային առաջարկների փաթեթը վերաբերում է քաղաքային տնտեսության առանցքային մի շարք ոլորտների և ուղղությունների, որոնց թվում են ճանապարհատրանսպորտային ցանցը, զբոսաշրջությունը, բնակելի և հասարակական շենքերը, վերելակային տնտեսությունը, արտաքին լուսավորությունը, աղբի վերամշակումը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու քաղաքային միջավայրը:

«Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը: Ըստ այդմ, համապատասխան հայեցակարգ և ռազմավարություն մշակելու նպատակով իմ որոշմամբ ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով: Համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրաստ է տնտեսական փոխգործակցության, փորձի փոխանակման և միջազգային առաջատար փորձի կիրառման նպատակով համապատասխան մասնագետներին ընդունելու և համատեղ քննարկումներ կազմակերպելու համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր Երևանում ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն կհայտնեն։Ելույթի վերջում Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար և համաժողովի աշխատանքներին մաղթել հաջող և արդյունավետ ընթացք:Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել են կլոր սեղան-քննարկումները, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունն ու Երևանի քաղաքապետարանի ներդրումային փաթեթները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930