Նոյեմբերի 27-ին «Տեսակետ» մամուլի ակումբում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, շնորհավորեց բոլորին այդ առիթով:
Ապա նշեց, որ դրանով Հայաստանը վերադառնում է ճիշտ քաղաքակրթական ընտրության. «Սա դուռ է, որը բացվեց, ճանապարհը, սակայն, պետք է ինքնուրույն անցնենք: Այդ ճանապարհը պետք է անցնեն բոլորը` եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»:
Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ. «Եվրոպան աշխարհագրական հասկացություն չէ, դա նախ քո գլխում պետք է լինի, մտքում, պետք է աշխատենք համապատասխանել Եվրոպային: Եվ սխալվում են այն մարդիկ, որոնք Եվրոպան կապում են միայն վիզաների վերացման հետ: Խոսքը միայն բաց սահմանների մասին չէ: Եթե մենք մեր գլխում, սրտում, մտքում սահմանները չբացենք, սահմանները չեն վերանա, կշարունակենք մնալ Ասիայում` մտածելակերպով, ագրեսիայով, անհանդուրժողականությամբ եւ կեղտով»:
Մանրամասները` տեսանյութում
Ռուբեն Բաբայանը նաեւ հավելեց, որ ինքը դավադրությունների տեսության կողմնակից չէ եւ չի ուզում հավատալ, թե պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի գիտությամբ կամ թողտվությամբ:
Մանրամասները` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ