Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցույց տվեց, որ այնքան էլ կախված չի Ռուսաստանից». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 27,2017 14:14

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին, խոսելով այն մասին, թե ի՞նչ է սպասվում մեզ ՀՀ- ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ ասաց, որ, այն մեզ տալու է լրացուցիչ հնարավորություններ, միեւնույն ժամանակ լրացուցիչ պարտավորվածություններ՝ իրականացնելու տարբեր ոլորտներում բարեփոխումներ. «Պետք է հաշվի առնել, որ Եվրոպական Միությունը  իր կողմից պարտավորվածություն է ստանձնում օժանդակել մեզ՝ տարբեր ոլորտներում շատ հստակ քայլեր ձեռնարկել»:

Եվրոպական Միության հետ ինտեգրումը քաղաքագետը կարեւոր է համարում նաեւ բիզնեսի զարգացման համար, քանի որ, ըստ նրա, երբ ինտեգրվում ես, ստանձնում ես պարտավորվածություններ, ապա նշանակում է, որ եվրոպական բիզնեսի համար դու դառնում ես առավել հետաքրքիր ու կանխատեսելի, եւ խաղի կանոնները նրանք սկսում են հասկանալ, քանի որ համանման են:

Պարոն Սարգսյանի խոսքերով՝ չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց Եվրոպական Միության մեջ կգտնվեն բիզնեսմեներ, կազմակերպություններ, որոնք կցանկանան ծավալել իրենց գործունեությունն այստեղ:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Արավերդյանը, վերլուծելով ադրբեջանական ԶԼՄ-ների վարքագիծը, ասաց, որ շատ բացասաբար ընդունեցին Համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ, քանի որ, բացի ամեն ինչից, Հայաստանը ցույց տվեց, որ այնքան էլ կախված չի Ռուսաստանից, ինչպես որ միշտ ներկայացնում է Ադրբեջանը. «Հակառակը ստացվեց, որ Ադրբեջանը շատ ավելի կախվածություն ունի կամ ուղղակի ենթակառույց է Թուրքիայի հանդեպ, քան Հայաստանը»:

Տիկին Ալավերդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը այսօր եւ դեռ երկար ժամանակ հետաքրքիր կմնա, որքան Եվրոպան, Արեւմուտքը խռով մնան Ռուսաստանից:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930