Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Սարգսյանի` ԵԱՏՄ-ն է փոխել Սերժ Սարգսյանի մտադրությունը՝ ցմահ պաշտոնավարելու

Նոյեմբեր 27,2017 13:41

«Ելք» խմբակցությունը, ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Լսումների ժամանակ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, կորցրել է իր գրավչությունը: Դրա մասին է խոսում այն, որ ներդրումները պակասել են:

Իսկ թե ինչու են նվազել մուտքերը, ներդրումները ՀՀ, ինչու է ՀՀ-ն կորցրել իր գրավչությունը՝ ԵԱՏՄ մտնելուց հետո, քաղաքագետները հիմնավորումներ են բերում՝ արդար ընտրությունների, դատական բարեփոխումների պակասը: Մինչդեռ, Արամ Սարգսյանը մեջբերեց, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն ասում, որ վերջին ընտրություններն ամենաարդարն են եղել, հետեւաբար, չէր կարող դա ազդել գրավչության վրա, իշխանական թեւը պնդում է նաեւ, որ մեր դատական համակարգը բարելավվում է, օր օրի հասնում է կատարելության: Հետեւաբար, ներդրողների վերաբերմունքը պետք է լավանար: Արամ Սարգսյանն ասաց, որ օրենսդրական դաշտն էլ է բարելավվում: Կառավարությունը բերում է լավ օրենքներ եւ անգամ իրեն զարմացնում են այդ փոփոխությունները. «Բա այդ դեպքում ո՞րն պատճառը, որ մեր երկրի գրավչությունը ընկել է: Պատճառը մեկն է՝ ԵԱՏՄ-ի փակ լինելը, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք ավելի են շատանալու»:

Արամ Սարգսյանը նշեց, որ «եւ-եւ» ասելով՝ առանց այդ էլ իշխանությունները այս տարիները կորցրեցին. «Նազարբաեւը Ղազախստանի ցմահ նախագահն է, Լուկաշենկոն օրենք է ընդունել, ինքը Բելառուսի ցմահ նախագահն է եւ շարունակելու է մնալ: ՌԴ-ում փաստացի այդպես է, այսօր ես տենդենց եմ տեսնում, որ մեր երկրում էլ կդառնա այդպես: Ես լսեցի Եվրոպայում ՀՀ գործող նախագահի հարցուպատասխանը, ինքն ասաց, որ երբ ինքը մտադրություն ունենա՝ կարտահայտի: Բայց ինքը Սահմանադրական հանրաքվեից առաջ այդ մտադրությունն  արտահայտել էր, չէ՞: ԵԱՏՄ-ն փոխեց այդ մտադրությունը, այնտեղ գործող ավանդույթները փոխեցին, որովհետեւ մինչ այդ ինքը հայտարարել էր, որ ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ այլ պետական պաշտոնի չի գնալու»:

Արամ Սարգսյանն ասաց, որ այդ միությունը, որը այսպես, թե այնպես չի գործում, վաղ թե ուշ գոյություն չի ունենալու, պետք է դրան դեմ արտահայտվել: Նա ասաց, որ ինքն էլ կարող էր հրեաների սիրած ավանդույթով նստել գետի ափին ու սպասել, թե ջուրն ինչ է բերելու, բայց նա գիտի, որ ջուրը բերելու է ու շուտ է բերելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930