Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապակե իրերով բեռնված  վրացական «Ֆուռը» Իջեւանում, միջպետական ավտոճանապարհին կողաշրջվել  է (ֆոտոշարք)

Նոյեմբեր 27,2017 13:30

Նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում «ՄԱՆ»  մակնիշի բեռնատարը Իջեւան քաղաքի շուկայի դիմաց  բախվել է բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել: Այն  վրացական պետհամարանիշներով է, վարորդը վրացի է: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանն  ասասց, որ ճանապարհի այդ հատվածում կա  40 կմ/ժամ առավելագույն արագության  մասին զգուշացնող նշան: Վրացի  վարորդը պետավտոտեսուչներին ասել է, որ ինչ-որ մեքենա իրեն խանգարել է, սակայն, հավանաբար,  վթարի պատճառը բեռնատարի վարորդի կողմից սահմանված  արագության գերազանցումն է եղել: Կողաշրջված մեքենան  բեռնված է, 25 տոննա բեռը կազմում են ապակե իրեր: Մեքենան այդ տարածքում շրջված կմնա այնքան ժամանակ, մինչեւ մաքսային աշխատողները գան եւ կապարակնքված բեռնախցիկը բացեն, բեռը տեղափոխվի  այլ բեռնատար:

Սերժիկ Ղալթախչյանը հայտնեց, որ այդ վթարի  պատճառով  միջպետական ավտոճանապարհով երթեւեկը չի դադարել, այն կատարվել է բետոնյա արգելապատնեշի երկու կողմերով` Իջեւանի տաքսիների կայանատեղիով եւ  շուկայի առջեւի հատվածով, պետավտոտեսուչները  այդ հատվածում  երթեւեկը կարգավորելու աշխատանքներ են իրականացնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Genya says:

    Արագության սահմանափակման մասին նշան դրված է` 40կմ/ժ, բայց արգելապատնեշի գոյության մասին որեւէ նշան չկա, նույնիսկ արգելապատնեշների վրայի ներկն է թափված, որը մթության մեջ ոչինչ չի երեւում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930