Այսօր «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց տնտեսագետներին բացատրել այս թվերը. «Այս տարի առաջին կիսամյակում ՀՀ-ից ՌԴ ենք արտահանել մոտ 1600 տոննա ծիրան՝ 451 հազար դոլար արժողությամբ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՌԴ արտահանել էինք 6000 տոննա ծիրան՝ 2,6 մլն դոլար արժողությամբ: Քանակական առումով 3,5 անգամ նվազել է ծիրանի արտահանումը: Մենք ասում ենք՝ այս շուկան պետք է նվաճենք, բայց, փաստորեն, ավանդական ծիրանի շուկան կորցնում ենք: Օտարերկրյա ներդրումներից զուտ հոսքը ԵԱՏՄ անդամակցության առաջին տարում կազմեց 167,4 մլրդ դրամ: Երկրորդ տարում՝ 118,4 մլրդ դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում զուտ հոսքն ունի արդեն բացասական մեծություն»:
Այս թվերը ներկայացնելով՝ Փաշինյանն ասաց, որ մասնագետները թող մեզ օգնեն հասկանանք, թե ինչ է կատարվում, բա ասում էին` ԵԱՏՄ-ն կամուրջ պետք է լիներ՝ դեպի այլ շուկաներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ