Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Հայաստանի կոմպլեմենտարիզմը տեղը զիջեց բազմավեկտորությանը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2017 13:16

«Արեւմուտքի` ԱՄՆ, եվրոպական պետություններ, եւ ՌԴ-ի միջեւ քաղաքական հակասությունները սկսել են կրել քաղաքակրթական հակամարտության եւ արգելամիջոցների պատերազմի բնույթ»,-սա Եվրասիական փորձագիտական ակումբի եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության անցկացրած ուսումնասիրության առաջին եզրահանգումն է: Ուսումնասիրությունն անցկացվել է ՀՀ-ում ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո`դրա շուրջ ծավալված քննարկումների ֆոնին, հասկանալու համար եվրոպական եւ եվրասիական վեկտորների համատեղելիությունը, մարտահրավերները: Ուսումնասիրության արդյունքներն այսօր կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը ներկայացրեց «Նոյյան տապան» մամուլի սրահում:

Ըստ այդմ` հակասությունները Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ չափազանց խորացած են, եւ մեկ-երկու տարի առաջ արվող կանխատեսումները, թե 2010-ականների ավարտին եւ 2020-ականների սկզբին այդ առճակատումն իր տեղը կզիջի համագործակցությանը, ի չիք են դառնում: «ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ դեռ երկար ժամանակ հարաբերությունները կլինեն ծայրահեղ բարդ»,- հայտարարեց Արամ Սաֆարյանը` նկատելով, որ այսպիսով ի չիք է դառնում նաեւ Հայաստանի ձգտումը` կոմպլեմենտար քաղաքականության դաշտում համատեղել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի վեկտորները: «Հայաստանում կոմպլեմենտարիզմն ավարտվեց`տեղը զիջելով պարզ բազմավեկտոր քաղաքականությանը, որը վարում են նաեւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ երկրներ»,- եզրակացրեց բանախոսը:

Հետազոտության երկրորդ արձանագրումը հետեւյալն է. «ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ խորացված եւ համապարփակ համագործակցության են գնում`նկատի ունենալով, որ դա որեւէ կերպ չի հակասում ՌԴ-ի հետ ունեցած դաշնակցային եւ ռազմավարական-գործընկերային հարաբերություններին: Մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանության ցանկությունը հիմնված է այն պարզ իրողության վրա, որ բարդ տարածաշրջանում գտնվող ՀՀ-ն պետք է կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել ժամանակակից աշխարհի ուժային կենտրոնների հետ, եւ այդ հարաբերությունները մեր երկրում հանգեցնեն ներդաշնակեցման, այլ ոչ թե դրանց միջեւ մրցակցային հարաբերությունների»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930