Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ասաց, թե մեզ պարտադրել են, որ մենք զիջենք իշխանության որեւէ ատրիբուտ». Հայկ Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ին մեր զիջումների մասին

Նոյեմբեր 27,2017 13:09

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը այսօր «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ  ասաց, որ տնտեսական անկախությունը ենթադրում է շատ խորը ինտեգրում եւ ձեռքբերումը դրանով պետք է պայմանավորել. «Եվ-եւ-ը հնարավորություն է տալու, որ դուրս գանք զարգացման նոր ուղեգիծ: Եթե կան հակափաստարկներ, որ մենք ունենք մինուսներ՝ ԵՏՄ տարածքում գտնվելու պայմաններում, այո, կան, իսկ որտե՞ղ չէին կարող լինել: Այդ մինուսները այսօր եւ-եւ-ի պարագայում փոխլրացվում են, 500 մլն-ից ավելի սպառողների շուկա եթե կարողանանք մտնել, նվաճել ինչ-որ ծառայությունների, ապրանքերի մասով, որը մե՛ր խնդիրն է»:

Սարգսյանը նշեց, որ ինտեգրումը հնարավորություններ կտար, եթե, օրինակ, մեր տեղական երշիկի մեջ չխոթեինք ամենատարբեր ապրանքներ եւ կարողանայինք մրցակցել, որակ ունենալ: Դեկանն ասաց. «Ո՞վ ասաց, թե մեզ պարտադրել են, որ մենք զիջենք իշխանության որեւէ ատրիբուտ: Տնտեսական իշխանության զիջումը ենթադրում է, որ պետք է չունենաս տնտեսական առեւտրային ռեժիմներ, չունենաս սեփական փողը, սեփական հարկային համակարգը: Մենք երեք ատրիբուտների առումով այդ զիջումը չունենք: Եթե խոսում են նույնիսկ ընդհանուր փողի մասին, որը հեռավոր ապագայում կարող է լինել, դա նույնպես կամովի կարող է լինել: Տնտեսական ինքիշխանության առումով մենք այդ զիջումը չունենք»;

Հայկ Սարգսյանը շնորհավորեց բոլորին՝ եւ-եւ-ի ընձեռած հնարավորության համար, հիմա, ըստ նրա, խնդիրը մեզանում է:

Տնտեսագիտության դոկտորը հնարավոր է համարում, որ ոչ թե 4 մլն կդառնանք 2040-ին, այլ՝ 5-6 մլն. «Դա շատ ռեալ եմ համարում»: Ըստ նրա` եթե հաջողվի երկրում բարձրացնել ժողովրդավարության մակարդակը, կայացնել ինստիտուտները, կկարողանանք նաեւ հասնել դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930