Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին
– Հիմա փողը ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում:
– Փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը ինձ համար նշանակություն չունի:
– Ոմանք պնդում են, որ Դուք այդ ֆինանսական անկախությունը ձեռք եք բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:
– Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Առհասարակ, նման պաշտոններ զբաղեցրել եմ երեք անգամ՝ 2001թ. կես տարի եղել եմ էներգետիկայի փոխնախարար, 2010-ից 11 ամիս աշխատել եմ որպես Երեւանի քաղաքապետ, եւ մեկ տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը:
Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում:
Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում եւ ասում, որ առեւտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը (ծիծաղում է-հեղ.):
Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ եւ ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք եւ այլն:
Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել:
Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում