Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել:
Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձինք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները:
Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները և նախօրեին ձերբակալել ոմն Օ. Գ.-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:
Աղբյուր` Ermenihaber.am