Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ թանթրվենին՝ որպես հակաբորբոքային, խորխաբեր, լեղամուղ եւ միզամուղ միջոց

Նոյեմբեր 27,2017 12:30

Սեւ թանթրվենու ծաղիկները կիրառվում են որպես քրտնաբեր, հակաբորբոքային միջոց: Բացի այդ, ունեն մեղմ խորխաբեր եւ միզամուղ ազդեցություն:
Պտուղներն օժտված են մեղմ լուծողական, վիտամինային, միզամուղ եւ լեղամուղ ազդեցությամբ:

Լյարդի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ջրաթուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել տաք վիճակում 0,5 բաժակից՝ օրը 2-3 անգամ:
Բրոնխիտների դեպքում 1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 0.5 լիտր եռման ջուր, թրմել 40 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 1/3 բաժակից օրը 4-5 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Լարինգիտների, ֆարինգիտների, ստոմատիտների ժամանակ 50 գրամ ծաղիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, եռացնել 5 րոպե, թրմել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Սառեցված եփուկով օրը 4-5 անգամ կատարել ողողումներ:
Փորկապության խնդիրների դեպքում եւս խորհուրդ է տրվում օգտագործել թանթրվենու պատրաստուկ. 10 գրամ պտուղներին (կարող եք նաեւ օգտագործել չորացրած) ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թրմել 2 ժամ, քամել: Ընդունել 1 բաժակ՝ օրը 1 անգամ՝ սոված փորին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930