Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունն անհաջող ավարտվեց Հայաստանի մասնակիցների համար:
Հունահռոմեական ոճի մեր հինգ մասնակիցներից հետո առանց մեդալի են տուն վերադառնում նաեւ մեր չորս ազատ ոճայինները՝ 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը, 61 կգ՝ Ղազար Համբարձումյանը, 70 կգ՝ Խաչատուր Պապիկյանը եւ 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ