Թբիլիսիում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Պալինա Բոգուչեվիչը «Թևեր» երգով: Նա Նադեժդա Սարգսյանի աշակերտուհին է 2012 թվականից:
Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում՝ Ավստրալիան:
Հայաստանը 6-րդ հորիզոնականում է: Մեր երկիրը մրցույթին ներկայացրեց 9-ամյա Միշան՝ «Բումերանգ» երգով: Երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը։