Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա. NTV

Նոյեմբեր 26,2017 20:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ հրաժարական կտա, եթե երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն  ապացուցի, որ նախագահը կոռուպցիոն գործունեություն է ծավալում: Այս մասին Էրդողանն ասել է NTV-ի հեռուստաեթերում:

Քըլըչդարօղլուն քննադատել էր այն փաստը, որ իշխանությունները փորձում են թաքցնել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդու՝ օֆշորային հաշիվներ ունենալու հանգամանքը: Նա Էրդողանին կոչ է արել հրապարակել սեփական ունեցվածքի մասին տվյալներ: «Էրդողանի երեխաները, հարազատներն ու մերձավորները մի քանի միլիոն դոլար են ներդրել օֆշորային ընկերությունում»,-ասել է ընդդիմադիր առաջնորդը:

Էրդողանի հանձնարարականով մի խումբ փաստաբաններ դատի են տվել Քըլըչդարօղլուին՝  պահանջելով նախագահին վճարել 380 հազար դոլար: «Բերեք փաստեր, իսկ եթե դրանք չկան, ներողություն խնդրեք: Ապացուցեք, թե որ օտարերկրյա բանկում ես հաշիվ ունեմ, իսկ եթե չեք կարող, հեռացեք քաղաքականությունից»,-իր հարցազրույցում Քեմալ Քըլըչդարօղլուին նման կոչ է հղել Էրդողանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930