Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի տեքստն՝ ամբողջությամբ

Նոյեմբեր 26,2017 16:57

Արևելյան Գործընկերության Գագաթնաժողովի

Համատեղ Հռչակագիր

Բրյուսել, նոյեմբերի 24, 2017թ

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական միության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները հանդիպեցին Բրյուսելում` 2017թ. նոյեմբերի 24-ին: Գագաթնաժողովին ներկա էին նաև Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի, ինչպես նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:

1.Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են Արևելյան գործընկերությանը՝ որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության հատուկ հարթակին տրվող կարևորությունը: Նրանք վերահաստատում են  համատեղ հանձնառությունն այս ռազմավարական և հավակնոտ Գործընկերությանը, որը հիմնված է ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի, փոխըմբռնման և հանձնառությունների, ինչպես նաև ընդհանուր պատկանելիության և պատասխանատվության, տարբերակման և փոխադարձ հաշվետվողականության վրա, որը արևելաեվրոպական գործընկեր երկրներին ավելի է մոտեցնում ԵՄ-ին: Արեւելյան գործընկերության շարունակական հաջողության գրավականը բարեփոխումների գործընթացում արդյունավետ ու կայուն առաջընթացն է:

2.Գագաթնաժողովի մասնակիցները վերստին հաստատում են Արևելյան գործընկերության հիմքում ընկած ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ամրապնդման հանձնառությունը: Եվրոպական միությունը՝ իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով եւ 1990 թ. Փարիզի ԵԱՀԿ  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին եւ սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ եւ միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար:

3.Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են նախորդ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրերում ամրագրված տարրերն ու սկզբունքները եւ ընդգծում են իրենց հաստատակամ մտադրությունը առաջ տանելու նախորդ գագաթնաժողովների շրջանակներում եւ երկկողմ համաձայնագրերում ստանձնած պարտավորությունները:Այս համատեքստում նրանք ընդգծում են, որ համընդհանուր արժեքներն ու սկզբունքները համախմբելը եւ խթանելը հիմնական առաջնահերթություն է եւ այն  նպաստում է ԵՄ-ի եւ գործընկերների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Արեւելյան գործընկերության շրջանակներում հաստատված կապերը միավորում են Եվրոպական միությանն ու գործընկեր երկրներին՝ դարձնելով նրանց ավելի ուժեղ, և թույլ են տալիս ավելի արդյունավետ դիմակայել ընդհանուր մարտահրավերներին: Գագաթաժողովի մասնակիցները համակարծիք են, որ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու եւ ընդհանուր նպատակները կյանքի կոչելու համար կարեւոր են  համագործակցության ամրապնդումը, հեռահար եւ համապարփակ քաղաքական երկխոսությունը:

4.Մասնակիցներն ընգծում են թե ԵՄ-ում և թե գործընկեր երկրներում պետական, տնտեսական եւ հասարակական դիմադրողականության ամրապնդման կարեւորությունը և այս առումով Արեւելյան գործընկերության դերը Եվրոպական միության հարեւանության տարածքում, ինչպես ուրվագծված է Եվրոպական միության Արտաքին եւ անվտանգության քաղաքականության Գլոբալ ռազմավարության եւ Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության մեջ:

5.Արեւելյան Գործընկերությունն աջակցում է Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրով և ՄԱԿ-ի «Կայուն զարգացման  2030 օրակարգով» սահմանված գլոբալ քաղաքականության առանցքային նպատակների կյանքի կոչմանը՝ հանուն արդյունավետ կառավարվող, ավելի բարեկեցիկ եւ պատասխանատու հասարակությունների ստեղծման:  Գագաթաժողովի մասնակիցները ճանաչում են, որ կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունը ներկա ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, որին դիմակայելու համար պահանջվում է շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբում:  Մասնակիցները հաստատում են՝ կենսունակ քաղաքացիական հասարակության եւ գենդերային հավասարության կարեւորությունը իրենց հասարակությունների տնտեսական զարգացման բարելավման և սոցիալ համակեցության ամրապնդման, հասարակությունների տնտեսական եւ սոցիալական ողջ ներուժի իրացման համար:

6.Գագաթնաժողովի մասնակիցները շարունակում են խորապես մտահոգված լինել տարածաշրջանի բազմաթիվ հատվածներում միջազգային իրավունքի սկզբունքների տեղի ունեցող շարունակական խախտումների կապակցությամբ: Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում ավելացնել ջանքերը՝ խթանելու տարածաշրջանում առկա չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության բարձրացումը եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը էապես կարևոր են  տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ջանքերը և ԵՄ-ն ամրապնդված դերակատարությունը հակամարտությունների կարգավորման և վստահության ամրապնդման գործում, այդ թվում հարկ եղած դեպքում տեղում ներկայությունն ապահովելու միջոցով՝ գոյություն ունեցող և համաձայնեցված բանակցային ձևաչափի և գործընթացի շրջանակներում կամ դրանց աջակցելով:

7.Մասնակիցները շեշտում են, որ Արեւելյան գործընկերությունը նպատակաուղղված է համատեղ ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ ընդլայնված համագործակցության ընդհանուր տարածքի ստեղծմանը եւ ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Այն դեպքերում երբ, այլ գործընկերների հետ կապը պահանջում է ավելի լայն ներգրավվածություն եւ կնպաստի կոնկրետ գործողությունների նպատակների եւ Արեւելյան գործընկերության ընդհանուր նպատակների ձեռք բերմանը՝ երրորդ երկրների համար կարող է կիրառվել համագործակցության առանձին ձևաչափ:  Նրանք վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում հավակնության մակարդակի և նպատակների ընտրության առումով:

8.Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Արեւելյան գործընկերության մինչ օրս ունեցած ձեռքբերումները եւ տարբերակման սկզբունքի ամրապնդումը ԵՄ-ի եւ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի միջև երկկողմ հարաբերությունների տիրույթում: Համագործակցության ծավալներն ու խորությունը որոշվում են ԵՄ-ի եւ գործընկերների հավակնություններով եւ կարիքներով, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ընթացքով եւ որակով:

9.Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ վերջերս՝ ԵՄ անդամ պետությունների կամ կառավարության ղեկավարների 2016 թվականի դեկտեմբերի որոշմամբ նաև Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) շուրջ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:

10.Այս համատեքստում՝ գագաթաժողովի մասնակիցներն ընդունում են շահագրգիռ գործընկերների եվրոպական նկարտումներն ու եվրոպական ուղղության ընտրությունը, ինչպես սահմանված է Ասոցացման համաձայնագրերում: Համաձայնագրերով նախատեսվում է արագացնել քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը Եվրոպական միության հետ: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են համաձայնագրերի  իրականացմանն ուղղված ԵՄ աջակցությունը: Այս համատեքստում ԱլԳ  ընդգրկունության ապահովմանը զուգահեռ, ժամանակն է ԱՀ / ԽՀԱԱՀ գործընկերներին ներգրավել ասոցացմամբ պայմանավորված բարեփոխումների առաջընթացին, հնարավորություններին եւ մարտահրավերներին նվիրված համատեղ քննարկումներում՝ ըստ այդ գործընկերների պահանջի և ԱՀ / ԽՀԱԱԳ լիարժեք իրականացմանը նպաստելու նպատակով:

11.Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են գագաթաժողովի շրջանակներում Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Մասնակիցները ողջունում են Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացը: Նրանք գոհունակություն են հայտնում առ այն, որ Եվրոպական միության կարևոր ներգրավվածությունը Բելառուսի հետ դարձել է ավելի համապարփակ, այդ թվում ՝ ԵՄ-Բելառուս համակարգող խմբի, Մարդու իրավունքների շուրջ երկխոսության եւ առեւտրի շուրջ երկխոսության համատեքստում:

12.Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից Արեւելյան գործընկերությանն ուղղված շարունակական աջակցությունը՝ Եվրոպական հարեւանության գործիքի, այդ թվում միջսահմանային համագործակցության ծրագրերի եւ առկա այլ ֆինանսական գործիքների լիարժեք եւ նպատակային օգտագործման միջոցով: ԵՄ ֆինանսական աջակցությունը գործընկերներին պայմանավորված կլինի բարեփոխումների իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերով: Եվրոպական միության խրախուսման վրա հիմնված մոտեցումը («ավելին ավելիի դիմաց») կշարունակի գործել՝ ի օգուտ բարեփոխումներում առավել ներգրավված գործընկերների:  Արտաքին ներդրումային ծրագիրը նախատեսում է նոր ֆինանսավորման հնարավորություններ, մասնավորապես Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի ստեղծման միջոցով, որը ենթադրաբար արդյունավետ կերպով կմոբիլիզացնի ներդրումային զգալի գումարներ:

13.Մասնակիցներն ակնկալում են Արեւելյան գործընկերության ընդլայնված եւ խորացված համագործակցության դինամիկայի ու արդյունավետության հետագա բարձրացում, որը ՝ կկենտրոնանա քաղաքցիների համար կոնկրետ օգուտների ապահովման վրա: Նրանք վկայակոչում են, այս նպատակի իրականացմանը միտված ԵՄ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակի բարձրացման կարևորությունը:

14.Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են «2020 թվականի՝ 20 առանցքային արդյունքները»՝ միտված թափանցիկ և ներառական եղանակով  շոշափելի  արդյունքների ապահովմանը, ինչպես նաև դիմադրողականության մակարդակի բարձրացմանը [ըստ հավելված  I-ի]: Նրանք ակնկալում են համագործակցության ակտիվացում  Արեւելյան գործընկերության վերանայված բազմակողմ կառուցվածքում  [ըստ  հավելված  II-ի ],  որն ավելի կաջակցի  Գործընկերությամբ սահմանված քաղաքական նպատակների իրականացմանը, այդ թվում՝ գործընկերների շրջանում համագործակցությանը: Այս համագործակցության  համար կմշակվի ավելի ինտեգրված, մասնակցային, միջոլորտային,  արդյունքների վրա հիմնված մոտեցում: Մասնակիցներն ընդգծում են տարբեր ոլորտներում ներգրավվածության վերաբերյալ քաղաքական կողմնորոշման գործում նախարարական հանդիպումների դերակատարությունը:

15.Գագաթաժողովի մասնակիցները շեշտում են, որ պատշաճ կառավարումը բոլոր մակարդակներում էական է կառավարությունների նկատմամբ ժողովրդի վստահության տեսանկյունից: Պետական կառավարման ոլորտի եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացումը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, այս առումով, ընկած են մյուս բոլոր քաղաքականությունների հիմքում եւ էական են դիմադրողականության մակարդակի բարձրացման համար:Մասնակիցները համակարծիք են, որ մարդու անվտանգության խթանումը, որը նաև կախված է արդյունավետ, հաշվետու, թափանցիկ և ժողովրդավար հասարակությունների զարգացումից կնվազեցնի հասարակական խոցելիությունը:  Համագործակցությունը և ԵՄ աջակցությունը անվտանգության ոլորտի բարեփոխումներին,  սահմանների համալիր կառավարմանը, կազմակերպված հանցավորությանը, մարդկանց թրաֆիքինգին եւ մաքսանենգության խաթարմանը, անկանոն միգրացիայի արձագանքմանը, հիբրիդային  սպառնալիքների դեմ պայքարին, ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարին, այդ թվում միջկրոնական եւ միջմշակութային երկխոսության և արմատականացման կանխարգելման,   կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման եւ կիբեռհանցագործության դեմ պայքարի, աղետների կանխման, արձագանքման եւ ճգնաժամերի կառավարման համակարգերի հզորացման միջոցով կբարելավի գործընկեր երկրների կողմից արտաքին ճնշումներին դիմակայելու կարողությունը: Գագաթաժողովի մասնակիցները համաձայնության են եկել վերոհիշյալ մարտահրավերների հաղթահարման հարցում շահագրգիռ գործընկեր երկրների եւ ԵՄ համապատասխան մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության կարեւորության վերաբերյալ: Գագաթաժողովի մասնակիցները կարեւորում են, անհրաժեշտության դեպքում, անվտանգության շուրջ երկխոսության և ԸԱՊՔ ոլորտի համագործակցության ընդլայնումը եւ ողջունում են գործընկերների արժեքավոր աջակցությունը ԵՄ առաքելություններին եւ գործառույթներին:

16.Գագաթաժողովի մասնակիցները համարում են, որ տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ աջակցությունը փոխակերպման գործընթացներին ընկած են Եվրոպական հարեւանության կայունության և դիմակայման մակարդակի բարձրացման համատեղ ջանքերի հիմքում: Կուռ տնտեսական քաղաքականության եւ կարգավորող շրջանակի մշակումը, այդ թվում ` Եվրոպական միության եւ Միջազգային ֆինանսական կառույցների ջանքերի համատեղման միջոցով, թույլ կտա ստեղեծել նպաստավոր միջավայր՝  մրցունակ, կանաչ, թվայնացված եւ նորարար մոտեցումներով հագեցած տնտեսությունների զարգացման համար, ինչպես նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, կայուն ընդգրկուն աճի խթանմանը  և առեւտրի ծավալների ավելացմանը ԵՄ հետ և եւ գործընկեր երկրների միջև, նաև նպատակ ունենալով ընդլայնել Գործընկերների՝ Ազատ առեւտրի գոտիների լիարժեք օգտագործմանն ուղղված ջանքերը: Այս առումով նրանք ողջունում են 2017 թ. հոկտեմբերին Տալլինում կայացած Արեւելյան Գործընկերության 4-րդ բիզնես ֆորումի արդյունքները:  Առանձնակի կկարևորվի փոքր եւ միջին ձեռնարկությունների արկավորման հետագա զարգացումը, ի թիվս այլ գործողությունների նրանց համար տեղական արժույթով   վարկավորման հասանելիության դյուրացման, բարձր արագության լայնաշերտ հասանելիության ընդլայնված հասանելիության աջակցության, ինչպես նաև գործընկեր երկրների միջև, և հավանաբար հետագայում նաև ԵՄ-ի հետ ռոումինգի սակագների նվազեցման միջոցով: Այս կապակցությամբ՝  գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են համագործակցել Թվային շուկաների ներդաշնակեցման ոլորտում՝ Միասնական թվային շուկայի առավելությունները գործընկեր երկրներում տարածելու նպատակով:

17.Հաշվի առնելով միակցվածության կարեւորությունը, մասնակիցները կիսում են այն տեսակետը, որ ավելի բարելավված եւ անվտանգ տրանսպորտային կապերը ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ եւ թույլ են տալիս ավելի սերտացնել հաղորդակցությունը եւ փոխանակումները Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ, ինչպես նաև գործընկերներ երկրների շրջանում: Հաշվի առնելով Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրերի դրական ազդեցությունը՝ գագաթաժողովի մասնակիցները վկայակոչում են Ուկրաինայի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը, ինչպես նաեւ աջակցություն են հայտում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ նման համաձայնագրերի շուրջ բանակցությունների արագ ավարտի վերաբերյալ: Նրանք կարեւորում են տրանսպորտային համակարգերի ինտերմոդալությունը եւ փոխգործունակությունը Տրանս-եվրոպական տրանսպորտային (TEN-T) ցանցում տրանսպորտային բոլոր ռեժիմների միջեւ եւ ողջունում են ԵՄ և գործընկեր երկրների միջև Բարձր մակարդակի փոխըմբռնման փաստաթղթերի ստորագրումը, որը սահմանում է հիմնական ցանցերի ինդիկատիվ քարտեզը: Գագաթաժողովի մասնակիցները ճանաչում են անվտանգ, կայուն, հուսալի եւ մատչելի էներգիայի կարեւորությունը բոլորի համար եւ արձանագրում են էներգիայի աղբյուրների, մատակարարների եւ ուղիների մատակարարման եւ անվտանգության իվերսիֆիկացիայի կարեւորությունը եւ շեշտում են այդ ուղղությամբ համերաշխության եւ ներառման ոգով գործելու անհրաժեշտությունը: Ողջունելի է գործընկեր երկրների ակտիվ համագործակցությունը Եվրոպական էներգետիկ միության ստեղծման գործընթացում: Նրանք պարտավորվում են ամրապնդել էներգետիկ անվտանգությունը փոխմիացումների և էներգետիկ ռեսուրսների կայուն օգտագործման՝ այդ թվում  էներգախնայողության  եւ վերականգնվող էներգիայի օգտագործման ծավալների ընդլայնման կախվածության նվազեցման եւ կայունության ամրապնդման միջոցով: Մասնակիցները նաեւ շեշտում են, որ միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր միջազգային որոշիչները պետք է պատշաճ կերպով հարգվեն: Գագաթաժողովի մասնակիցները շեշտում են դեպի ավելի կանաչ, ավելի արդյունավետ եւ կայուն տնտեսություններ անցում կատարելու, կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ մեղմացման ընդլայնված ջանքերի, ինչպես նաեւ բնապահպանական մարտահրավերների  դիմակայման  հանձնառությունը: Այս բնագավառներում բազմակողմ համաձայնագրերի եւ համապարփակ բարեփոխումների ժամանակին իրագործումը մնում է առանցքային:

18.Շարժունությունը և մարդկանց միջև շփումները, այդ թվում `կրթության, երիտասարդության, մշակութային եւ գիտական փոխանակումների միջոցով մերձեցնում են հասարակությունները: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրային ռեժիմների արդյունավետ իրականացումը: Նրանք ակնկալում են ամրապնդել համագործակցությունը եւ հետագա առաջընթաց ապահովել շարժունության  ոլորտում `ապահով եւ լավ կառավարվող միջավայրում, ինչպես նաեւ ժամանակին մեկնարկ տալ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը, եթե գործեն լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմանները, այդ թվում`կողմերի միջեւ արդյունավետ իրականացվում են մուտքի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը: Մասնակիցներն ակնկալում են, խորացնել բոլոր գործընկերների ներգրավվածությունը  կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի  արդիականացման եւ կատարողականի որակի և մրցունակության բարձրացման ուղղությամբ, միևնույն ժամանակ ապահովելով ՄԱԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաներում եւ  հարակից արձանագրություններում  ամրագրված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց արդեն իրացվող իրավունքների նկատմամբ հարգանքը, փոքրամասնությունների պատկանող անձանց նկատմամբ խտրականության բացառման եւ բազմազանության նկատմամբ հարգանքը՝ այդ համակարգերը բարեփոխելու ընթացքում լիովին հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի կառույցների համապատասխան փորձը: Հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդ սերնդի աջակցությանը եւ հզորացմանը՝ ինչպես ընգծված է 2017 թ. հունիսին Վարշավայում ԱլԳ 3-րդ երիտասարդական ֆորումի կողմից, մասնավորապես՝ նրանց հմտությունների, քաղաքացիական ներգրավվածության եւ համերաշխության զարգացման, ակադեմիական շարժունության ընդլայնման  եւ աշխատունակության ու  ձեռնարկատիրական որգին  խթանելու ուղղությամբ  Համապարփակ երիտասարդական քաղաքականության շրջանակի եւ ԵՄ կողմից ներկայացված երիտասարդական փաթեթի միջոցով:

20.Գագաթաժողովի մասնակիցներն ընգծում են պատշաճ գործող մեդիա միջավայրի եւ խոսքի ազատության կարեւորությունը ժողովրդավարական, դիմակայուն եւ բարեկեցիկ հասարակության կայացման համար: Նրանք ճանաչում են Արեւելյան գործընկերության շրջանում անկախ լրատվամիջոցներին, լրատվամիջոցների արհեստավարժությանը, ինչպես նաեւ մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանն աջակցելու անհրաժեշտությունը: Նրանք համաձայնում են, որ անհրաժեշտ է նաև ավելի խորացնել ռազմավարական հաղորդակցությանն ուղղված ջանքերը եւ աշխատանք տանել ԵՄ- եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ համագործակցության տեսանելիության խթանման ուղղությամբ, միաժամանակ բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակը եւ մերկացնել ապատեղեկատվությունը:  Այդ ուղղությամբ նրանք ողջունում են 2017 թվականի սեպտեմբերին Կիեւում Արեւելյան Գործընկերության 2-րդ մեդիա համաժողովի ներդրումները:

21.Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են Արեւելյան գործընկերությանհամար հասարակության բոլոր հատվածների ներառական ներգրավվածության կարեւորությունը: Նրանք հանձնառու են՝ ԵՄ Գենդերային գործողությունների ծրագրով նախատեսված տղամարդկանց եւ կանանց հավասարության ամրապնդմանը եւ կանանց հզորացման խթանմանը: Քաղաքացիական հասարակության հետ ներգրավվածությունը, այդ թվում՝ «ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի» միջոցով, ինչպես նաև ընդլայնումը եւ նպատակային աջակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ սոցիալական գործընկերներին շարունակում է մնալ այս Գործընկերության անքակտելի տարրը, որն ընգծվել է  2017 թվականի հոկտեմբերին Տալլինում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովին: Նրանք ողջունում են ԱլԳ-ի տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների կոնֆերանսի միջոցով (CORLEAP) տեղական եւ տարածաքային իշխանությունների դերը՝  Գործընկերության նպատակների առաջխաղացման գործում, ժողովրդին առավել մոտ գտնվող կառավարման  մակարդակում: Գագաթաժողովի մասնակիցները խրախուսում են ավելի սերտացնել  միջխորհրդարանական համագործակցությունը, երկխոսությունը եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխանակումների խթանումը, այս համատեքստում ընդունելով «Ասոցացման համաձայնագրերի ժամանակավոր աշխատանքային խումբ» բյուրոյի ստեղծումը:

22.Գագաթաժողովի մասնակիցներն ակնկալում են 2019 թ. կայանալիք Արեւելյան Գործընկերության հաջորդ գագաթաժողովի հանդիպումը, որի ընթացքում նրանք մտադիր են ամփոփել Արեւելյան գործընկերության արդյունքների իրականացումը եւ տրամադրել ուղենիշներ Արեւելյան գործընկերության համագործակցության հետագա ամրապնդման համար:

———————————————

Հավելված I

ՀԱՎԵԼՎԱԾ 1. «2020 թվականի 20 առանցքային արդյունք»

Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր ներգրավվածության հիմքում մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովումն է: 2015 թ. Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում համաձայնեցված չորս առաջնահերթությունների ներքո նախանշվել են 2020 թվականի համար գերակա 20 ոլորտները: Առանցքային կոնկրետ արդյունքների ընտրությունն ուղղորդվել է ընդհանուր դիմադրողականության ամրապնդման անհրաժեշտությամբ:

«2020 թվականի 20 առանցքային արդյունք» փաստաթուղթը մշակվել է որպես աշխատանքային գործիք բոլոր շահագրգիռ կողմերի ընգրկմամբ: Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն ուղղված մեխանիզմով մանրակրկիտ, կանոնավոր, արդյունքահեն և համակարգված կերպով կմշտադիտարկվի համաձայնացված առանցքային արդյունքների ձեռքբերումը՝ ապահովելով համատեղ պատկանելիություն, ընդհանուր հանձնառություն եւ փոխլրացում երկկողմ առաջնահերթությունների հետ:

Տրամախաչվող արդյունքներ

1.Ակտիվ քաղաքացիական հասարակությունը կարեւոր է հասարակության ժողովրդավարական կառուցվածքների կայացման, պետական կառավարման թափանցիկության, մասնավոր հատվածի զարգացման, ներառական եւ կայուն տնտեսական աճի, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական նորարարության, շարժունության եւ մարդկանց միջև շփումների համար: Քաղաքացիական հասարակությունը կառավարության՝ բարեփոխումների իրականացումը խթանող և հաշվետվողականություն խրախուսող անբաժանելի գործընկերն է: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում սոցիալական գործընկերների տեխնիկական պատրաստվածության մակարդակի և  կառավարման հմտությունների ամրապնդումը ավելի արժեքավոր կդարձնեն քաղաքական երկխոսությունն ու արդյունքահեն որոշումների կայացումը գործընկեր երկրներում:

2.Գենդերային հավասարությունը և խտրականության բացառումը Գործընկեր երկրներին թույլ կտան օգտագործել իրենց հասարակություններում առկա տնտեսական և սոցիալական ողջ ներուժը: 2016-2020թթ ԵՄ Գենդերային գործողությունների ծրագրին, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիային եւ խտրականության դեմ պայքարի սկզբունքներին համահունչ՝ կշարունակվի համընգրկուն իրազեկման արշավը Գործընկեր երկրների հասարակություններում: ԵՄ-ն կաջակցի համապատասխան օրենսդրության ընդունմանը և գենդերային հավասարության հարցերով զբաղվող արդյունավետ մարմինների ստեղծմանն ու հզորացմանը: Կանայք բիզնեսում ծրագիրը տնտեսական լայն հնարավորություններ կբացի կին ձեռներեցների համար:

3.Ամրապնդված, պարզեցված և հարմարեցված ռազմավարական հաղորդակցությունն, այդ թվում՝ Stratcom EAST գործողությունների միջոցով կհանգեցնի ԵՄ մասին ավելի բաձր մակարդակի իրազեկվածությանը Արևելյան հարևանության քաղաքացիների շրջանում , ինչպես նաև գործընկեր երկրների և Արևելյան Գործընկերության վերբերյալ ավելի բաձր մակարդակի իրազեկվածությանը ԵՄ քաղաքացիների շրջանում: Բազմակարծ ԶԼՄ-ներին և գործընկեր երկներում նրանց ազատությանը ցուցաբերվող աջակցությունը կշարունակի բարելավել հաշվետվողականությունը ինչպես նաև ապատեղեկատվության դեմ դիմադրողականությունը:

Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ

4.Գործընկեր երկրների փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճի ներուժը կբացահայտվի EU4Business ծրագրի, համապատասխան ազգային աջակցության ծրագրերի, ինչպես նաեւ գործընկեր երկրներում ՓՄՁ-ների գործունեության միջավայրի բարելավման միջոցով: Պետական-մասնավոր երկխոսության ինստիտուցիոնալացումը, հաճախորդներին ուղղված բիզնես աջակցման կազմակերպություններին ցուցաբերվող օճանդակությունը եւ Արեւելյան Հարեւանության շրջանում առեւտրի եւ ներդրումների խթանմանը միտված նոր տարածաշրջանային տնտեսական դիվանագիտության ցանցի ստեղծումը կամրապնդի կայուն տնտեսական աճի համար առկա ներուժը:

5.Ֆինանսների եւ ֆինանսական ենթակառուցվածքների մատչելիության տեսնակյունից առկա բացերը կշտկվեն՝ հանուն կայուն տնտեսական զարգացման եւ փոխակերպման արդյունավետ իրականացման: Աջակցություն կտրամադրվի կապիտալի շուկաների խորացմանը եւ ընդլայնմանը, այդ թվում՝ կապիտալի շուկայի բարեփոխումներին միտված պիլոտային ծրագրերի միջոցով: Ներդրումների խթանման եւ արտահանման ծավալների ավելացման նպատակով աջակացություն կտրամադրվի արդյունավետ վարկային ռեգիստրներին եւ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներին: Այս բարեփոխումները՝ Միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ սերտ համագործակցությամբ կխթանեն տեղական արժույթով վարկավորման ծավալների աճը:

6.Տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման եւ հատկապես անհավասարության նվազեցմանն ուղղված ԵՄ ծրագրերի իրականացումը երիտասարդ քաղաքացիների շրջանում կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը տեղական եւ տարաքային մակարդակներում: «Քաղաքապետերը հանուն տնտեսական աճի» նոր նախաձեռնությունը կօգնի մոբիլիզացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տեղական տնտեսական զարգացման խելամիտ ռազմավարությունների իրականացման ուղղությամբ: Այս նպատակներին հետամուտ լրացուցիչ աջակցություն կտրամադրի տարածքային զարգացման ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում:

7.Թվային շուկաների ներդաշնակեցումը գործընկեր երկրների միջև եւ ԵՄ հետ կխթանվի EU4Digital նախաձեռնության շրջանակներում՝ քաղաքացիների, պետական կառավարման եւ բիզնեսի համար համաեվրոպական առցանց ծառայություններում առկա արգելքները և խոչընդոտները վերացնելու նպատակով: Այս համատեքստում, համագործակցությունը կկենտրոնացվի գործընկեր երկրներում ազգային հեռահաղորդակցության կարգավորող մարմինների անկախության ամրապնդման, հաճախականությունների  բաշխման եւ ռոումինգի սակագների ներդաշնակեցման, լայնաշերտ կապի զարգացման, կիբեռանվտանգության, թվային նորարարության, միջգործունակ  էլեկտրոնային առողջապահական ծառայությունների եւ թվային հմտությունների  ազգային ռազմավարությունների իրականացման,  ինչպես նաև միջսահմանային էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային առեւտրի եւ թվային տրանսպորտային միջանցքների փորձարկման աջակցության վրա:

8.Առևտուրը ԵՄ և գործընկեր երկրների միջև, ինչպես նաև գործընկեր երկրների շրջանում կխթանվի, այդ թվում՝ շահագրգիռ երեք գործընկերների Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրերի իրականացման միջոցով: Տարբերակված եղանակով, գործընկեր երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ-ն կշարունակի համատեղ քննարկումները երկկողմ առեւտրի ամրապնդման և ներդրումների խթանման համար գրավիչ եւ իրատեսական տարբերակների ուղղությամբ՝ արտացոլելու ընդհանուր շահերը, ներդրումների պաշտպանության ոլորտում բարեփոխված ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաեւ միջազգային առեւտրի կանոնները եւ առեւտրի հետ կապված միջազգային չափորոշիչները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտի վերաբերմամբ, և նպաստելու տնտեսությունների արդիականացմանն  ու դիվերսիֆիկացմանը:

Կառույցների ամրապնդում եւ լավ կառավարում

9.Օրենքի գերակայությունն ու հակակոռուպցիոն մեխանիզմները կընդլայնվեն՝ աջակցելով կոռուպցիայի կանխարգելման և դրա դեն պայքարի, թափանցիկության ամրապնդման և փողերի լվացման դեմ պայքարի նպատակով կայուն կառուցվածքների ստեղծմանն ու հետագա զարգացմանը: Այս համատեքստում կշարունակվի ակտիվների և շահերի բախման հայտարարագրման հեշտ որոնվող տվյալների շտեմարանով հագեցած արդյունավետ համակարգերի, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կիրառելի միջազգային առաջարկությունների  իրականացման ուղղությամբ քայլերի,  հակակոռուպցիոն մարմինների անկախության,  ակտիվների վերականգնման և կառավարման համար իրավական շրջանակի և մեխանիզմների մշակման և ֆինանսական հետաքննությունների արդյունավետ գործիքների միջոցով:

10.Դատաիրավական համակարգի անկախության, անկողմնակալության, արդյունավետության եւ հաշվետվողականության վերաբերյալ եվրոպական ստանդարտներին համապատասխանող առանցքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ համապատասխան էլեկտրոնային գործիքների ստեղծումը, օրինակ՝ նախասահմանված օբյեկտիվ չափանիշներով գործերի բաշխման համար, կունենա առանցքային նշանակություն: Դատավորների թափանցիկ եւ արժանիքների վրա հիմնված աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման գրանցումները, արձանագրված կարգապահական գործերը, արդարադատության մատչելիության բարելավումը, դատաիրավական համակարգի աշխատակիցների համապարփակ եւ արդյունավետ վերապատրաստումները, քաղաքացիական եւ քրեական չքննված գործերի քանակի էական նվազեցումը,  եւ դատական վճիռների բարելավված կատարումը, ցուցանիշների համաձայնեցված համախմբի հետ համեմատությամբ, կնպաստեն հանրային վստահությանը պետական կառույցների նկատմամբ:

11.Կարեւոր նշանակություն կունենա պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացումը՝ արհեստավարժ, ապաքաղաքականացված, հաշվետու եւ բարեվարք պետական կառավարան հաստատման վերաբերյալ  միջազգային սկզբունքներին համահունչ: Միջազգային սկզբունքներին համապատասխանեցված ազգային մակարդակի ռազմավարությունները, քաղաքացիական ծառայության բարելավված օրենսդրությունը, տեղեկատվության հանրային մատչելիությունը, հասանելի եւ սպասարկմանը միտված կառավարման մարմինները,  բյուջեի վերահսկման ամրապնդումը եւ պաշտոնական վիճակագրության բարելավված ինստիտուցիոնալ շրջանակը ի ցույց կդնեն այս ոլորտի առաջընթացը: Կուսումնասիրվի քաղծառայողների համար աշխատավայրում վեերապատրաստման  հնարավորությունները:

12.Համագործակցության ամրապնդումը անվտանգության եւ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում կաջակցի Գործընկերների ավելի լավ պատրաստվածությանը ճգնաժամերին եւ աղետներին արձագանքելիս: Աջակցության այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում կարողությունների զարգացման միջոցով, կբարձրանա գործընկերների դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների, այդ թվում`կիբեր անվտանգության նկատմամբ, և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային կամ քրեական բնույթի, պատահական կամ բնական ծագման  ռիսկերի մեղմացմանը: Անվտանգության շուրջ երկխոսության եւ ԸԱԱՔ ուղղությամբ գործնական համագործակցության ամրապնդումը, այդ թվում՝ Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության / Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության (ԸԱՊՔ /ԸԱԱՔ) ոլորտում վերապատրաստումների եւ կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնումը, կնպաստեն  գործընկեր երկրների մասնակցությանը եվրոպական քաղաքացիական եւ ռազմական առաքելություններին ու գործողություններին:

Միակցվածություն, էներգախնայողություն, շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխություն

13.Աջակցություն կտրամադրվի Տրանս եվրոպական հիմնական տրանսպորտային միջանցքների ցանցի (TEN-T) այդ թվում ՝ ճանապարհների, երկաթուղիների նավահանգիստների եւ օդանավակայանների եւ ներքին ջրային ուղիների ընդլայնման առաջընթացին, հետամուտ՝ մինչև 2030 թ-ը TEN-T ցանցի  ավարտման վերաբերյալ երկարաժամկետ ինդիկատիվ գործողությունների ծրագիրի իրականացմանը: Ընդլայնված հիմնական ցանցի համար պահանջվող կապերը և լոգիստիկ շղթայի խոչընդոտների վերացումն, այդ թվում՝ առկա տրանսպորտային ցանցերի արդյունավետության բարձրացման միջոցով կնպաստի տրանսպորտային կապի հեշտացմանը դրանով իսկ նպաստելով տնտեսական փոխանակումներին: Ապրանքների տրանսպորտային հոսքերի կայունությանը և ընդլայնմանը կնպաստի սահմանային անցակետերի ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը և վարչական, տեխնիկական եւ այլ խոչընդոտների կրճատումը:  Ճանապարհային անվտանգության բարելավումը և Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը կնպաստեն Տրանսպորտային միակցվածության հետագա ամրապնդմանը:

14.Գործընկեր երկրների ու ԵՄ-ի միջեւ, ինչպես նաև գործընկեր երկրների շրջանում Էլեկտրաէներգիայի մատակարարման անվտանգության մակարդակը կբարձրացվի գազի եւ էլեկտրաէներգիայի միակցվածության բարձրացման միջոցով: EU4Energy նախաձեռնությունը կաջակցի էներգետիկ շուկաների արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը: Շարունակական աջակցություն կտրամադրվի Էներգետիկ համայնքի շրջանակներում ընթացող համագործակցությանը, որը կօժանդակի Արեւելյան գործընկերներին համապատասխան հանձնառությունների կատարման հարցում: Այս համատեքստում, ուկրաինական գազատրանսպորտային և պահեստավորման համակարգի արդիականացումը, ռազմավարական նշանակության «Հարավային գազային միջանցքի» գործարկման ապահովումը  եւ դրա հետագա ընդլայնումը դեպի Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, Ungheni- Chişinău և Hermanowice-Bilche Volytsia, էլեկտրական էներգիայի փոխանցումների ամրապնդումը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի էլեկտրահամակարգերի հնարավոր ինտեգրումը Համաեվրոպական ցանցին ի ցույց կդնեն համատեղ հանձնառություն և առաջընթաց այս ոլորտում:

15.Վճռական քայլեր կձեռնարկվեն Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին համահունչ կլիմայական դիմադրողականության, ցածր ածխածնային արտանետումների աճի նվազեցման ուղիների, էներգիայի եւ վերականգնվող էներգիայի օգտագործման եւ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ: Այս քայլերը կներառեն «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի միջոցով Կայուն էներգիայի եւ կլիմայի գործողությունների ծրագրերի իրականացումը,  ՓՄՁ-ներին ցուցաբերվող  աջակցությունը հանուն  կայունության և  արդյունավետության, EU4Business, EU4Energy and EU4Innovation նախաձեռնությունների միջեւ սիներգիաների ապահովումը, կանաչ ներդրումների ֆինանսավորման ծավալների մեծացումը, ազգային մակարդակում ջերմոցային գազերի արտանետումների ծավալների կրճատման ռազմավարությունների մշակման աջակցությունը, ինչպես նաեւ ազգային արտանետումների մոնիտորինգի, հաշվետվողականության եւ ստուգուման մեխանիզմների ստեղծումը եւ հարմարվողականության ազգային քաղաքականությունների մշակմանն ուղղված  հետագա ջանքերը:

16.Շրջակա միջավայրի պաշտպանությունը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը եւ հարմարվողականությունը կընդլայնվի ջրային ռեսուրսների կառավարման եւ անդրսահմանային համագործակցության բարելավմամբ՝ շրջակա միջավայրի եւ կլիմայի հետ կապված նպատակների ոլորտային քաղաքականության մեջ ներդնելու, բնապահպանական կառավարման համակարգի մշակման և բնապահպանական իրազեկության բարձրացման միջոցով:

Կապահովվի աջակցություն անցմանը դեպի ավելի կանաչ եւ ավելի շրջանաձեւ տնտեսություններին:  Այս ոլորտում հիմնական քայլերը կլինեն գետավազանային կառավարման պլանների մշակումը, Սեւ ծովի համար էկոլոգիական ռիսկերի բացահայտումը, Ռազմավարական բնապահպանական գնահատման և ազդեցության գնահատման վերաբերյալ բնապահպանական օրենսդրության մշակումը, բնապահպանական տվյալների հասանելիության բարելավումը եւ ծովային կենդանի պաշարների կայուն շահագործման խթանումը:

Շարժունություն և մարդկանց միջև շփումներ

17.Շարժունության առաջընթացը կխթանվի Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի կողմից մուտքի արտոնագրերի  ազատականացման չափորոշիչների շարունակական իրականացման մոնիտորինգի միջոցով,  Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված երկխոսությանը ժամանակին մեկնարկ տալու միջոցով՝ եթե գործեն լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմանները, այդ թվում`կողմերի միջեւ արդյունավետ իրականացվում են մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, ինչպես նաեւ կնքելով Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր եւ Ռեադմիսիայի համաձայնագիր Բելառուսի հետ: Աջակցությունը կշարունակվի գործող Շարժունության գործընկրությունների իրականացման ուղղությամբ՝ գործընկեր երկրներում միգրացիայի կառավարման բարելավման նպատակով: Գործընկեր երկրների միջև, ինչպես նաև նրանց եւ ԵՄ անդամ պետությունների միջեւ սահմանային անցակետերի արդիականացման միջոցով սահմանների համալիր կառավարման արդյունավետ իրականացումը կդյուրացնի շարժունությունը՝ միևնույն ժամանակ բարձրացնելով անվտանգության մակարդակը, ինչպես նաև կնպաստի առեւտրային հոսքերի ավելացմանը:

18.Երիտասարդների հմտությունների զարգացման, ձեռներեցության եւ աշխատունակության ուղղությամբ ներդրումները զգալիորեն կամրապնդվեն, մասնավորապես՝ EU4Youth նախաձեռնության ներքո ԵՄ-ի կողմից ներկայացված հզորացված «Երիտասարդական փաթեթի» շնորհիվ, որը կներառի երիտասարդների շարժունության նոր մեխանիզմ եւ երիտասարդների ներգրավմանն ուղղված  ճանապարհային քարտեզների թիրախային միջոցառումներ` ուղղված հատկապես,  առաջնորդության, շարժունության եւ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության որակին:

Երիտասարդները եւ երիտասարդների հետ աշխատողները կօգտվեն Erasmus +  ծրագրի շրջանակներում շարժունության ավելի մեծ հնարավորություններից: Գործընկեր երկրների մասնակցությունը Erasmus +, «Ստեղծարար Եվրոպա», COSME եւ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին շարժունության նոր հնարավորություններ կընձեռի  համալսարաններին, կառավարման մարմիններին, բիզնեսներին, մասնագետներին, մշակութային գործիչներին եւ տեսաձայնային օպերատորներին, երիտասարդներին եւ հետազոտողներին եւ կնպաստի  մշակութային եւ ստեղծարար ոլորտների զարգացմանը: Վերաբերելիության և կիրառելիության ձևաչափում ընդլայնված համագործակցությունը ԵՄ ծրագրերում կպահպանվի:

19.Կստեղծվի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց,

հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների գործողությունը`ապահովելու բարձրորակ կրթություն գործընկեր երկրների աշակերտների համար, ընդյալնելու նրանց կրթական եւ զբաղվածության հնարավորությունները, խթանելու համագործակցությունը, բազմամշակութային ընկալումը, հանդուրժողականությունը, հիմնարար արժեքները, Եվրոպական միության եւ տարածաշրջանում նրա ունեցած ներգրավվածության մասին ավելի բարձր իրազեկվածության մակարդակը,  ինչպես նաեւ կատարելագործելու  լեզվական հմտությունները: Գործընկեր երկրների համալսարանների ցանցը կենտրոնանա  դասավանդման գերազանցության վրա:

20.ԱլԳ եւ ԵՄ հետազոտությունների եւ նորարարական համակարգերի ինտեգրումը կխթանվի նոր EU4 Innovation նախաձեռնության միջոցով՝ նպատակ ունենալով ընդլայնել հետազոտողների պատրաստվածության և մասնագիտկան աճի հեռանկարները, մրցակցային հիմունքներով ֆինանսավորել հետազոտություններ եւ նորարարություններ եւ խթանել հետազոտություն – արդյունաբերություն գործըկերությունների ստեղծումը:  Ներգրավվածության նպատակը անհատ հետազոտողների համար Հորիզոն 2020 ծրագրի ֆինանսավորման բոլոր ծրագրերին համապատասխան գործընկեր երկրներին լիարժեք մատչելիության ապահովումն է:  Ազգային պետական ​​հետազոտությունների եւ նորարարական համակարգերի բարեփոխումները կբարձրացնեն կատարողականի և մրցունակության որակը:

Ինտեգրումը Համաեվրոպական GEANT ցանցին, որին միակցված են ազգային գիտակրթական ցանցերը ողջ Եվրոպայում կնվազեցնի թվային անջրպետը:

ՀԱՎԵԼՎԱԾ II

 

1.Արևելյան գործընկերության նոր համակարգված կառուցվածքի ադյունավետության, ինչպես նաև գագաթնաժողովի շրջանակներում և նախարարական հանդիպումների քաղաքական ուղղորդմամբ սահմանված ռազմավարական ուղղության ներքո գործողությունների կապակցվածությունն ապահովելու համար, Հարթակները վերակազմավորվել են՝ որպես միջոլորտային ֆորումներ՝ 2015 թվականին Ռիգայում ԱլԳ շրջանակներում համաձայնեցված համագործակցության չորս հիմնական ոոլորտներին համապատասխան: Նրանք հանդես կգան որպես միջանկյալ օղակ, Փորձագիտական խմբերի նիստերի (որտեղ տեղի կունենան խորքային քննարկումներ) և Բարձրաստիճան  պաշտոնյաների հանդիպումների (որոնք կտրամադրեն ընդհանուր ուղղորդում, կստեղծեն սիներգիաներ և կմշտադիտարկեն ընդհանուր գործընթացը) միջև: Հարթակները քաղաքական ուղղորդում կտրամադրեն փորձագիտական խմբերի աշխատանքի համար և հաշվետվություններ կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ: ԱլԳ այս կառուցվածքը կգործարկվի ներառական և արդյունքներին միտված  գործընթացների միջոցով: ԵՄ և Գործընկեր երկրները համաձայնության կգան արդյունքների, մասնավորապես 2020թվականի  20 առանցքային արդյունքների ձեռքբերմանն ուղղված աշխատանքային պլանի և մեթոդաբանության վերբերյալ: Քաղաքացիական հասարակությունը, այդ թվում ըստ վերաբերելիության նաև սոցիալական գործընկերները և բիզնես համայնքը, լիարժեք կներգրավվեն թարմացված գործընթացում և այս արդյունքների իրականացման գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930