Թբիլիսիում անցկացված շախմատի «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարում Մարիա Գեւորգյանը, ինը հնարավորից վաստակեց 5 միավոր: Հայաստանի ազգային հավաքականի անդամը կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց եւ 42 կետով բարելավեց անհատական վարկանիշը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը՝ 8 միավորով: Հայաստանցի Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բավարարվեց 6-րդ տեղով:
Թբիլիսիում հաջող հանդես եկան նաեւ Վահե Դանիելյանը եւ Հովհաննես Հակոբյանը, որոնք բարելավեցին իրենց անհատական վարկանիշերը, համապատասխանաբար, 34 եւ 26 կետով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ