Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պետք է լինի մեր վերջին մարտը (բանաստեղծություն)

Նոյեմբեր 26,2017 17:30

Տասնամյակների ձիգ ճանապարհին,

Ամուր պահեցինք մեր մաքրությունը,

Հավատարիմ ենք մեր տված խոսքին,

Եվ պահպանում ենք խաղաղությունը:

Ահա ոսոխը հերթական անգամ,

Փորձում է խոցել սուրբ երկրի սիրտը,

Ուզում է երկիրն անել արնաքամ,

Եվ մեզ հուշ թողնել նրա կարոտը:

Ազերիները քսանյոթ տարի,

Ոչինչ չեն արել նենգությունից զատ,

Անում են քայլեր լոկ միայն չարի,

Մնալով իրենց ոճին հարազատ:

Նենգության սուր են մշտապես ճոճում,

Փորձում վախ ծնել հերոսի սրտում,

Եվ իրենց հատուկ շանտաժի ոճով,

Գութ են աղերսում ճոխ լացուկոծով:

Հեշտ ընդունում են ցանկացած պայման,

Վայրկյաններ չանցած դրժում խոստումը,

Չարությունն իրենց չունի չափ, սահման,

Արագ խախտում են տված երդումը:

Նրանց արյան մեջ չկա սրբություն,

Նրանք ունակ են լոկ խաբեության,

Եվ միշտ պատրաստ են մեծ ստորության,

Երազում են մեզ տանել կործանման:

Նրանք հաղթելու ճանապարհ չունեն,

Քանզի չի պարտվում ոգու կորովը,

Որքան փորձում են տարածք ետ բերեն,

Այնքան մարում է կեղծ հույսի ծովը:

Թմրամոլների քայլեր են դրանք,

Որը անում են հանգած ուղեղով,

Շարժվում են իրենց պիղծ հետագծով,

Ու միշտ զոհվում են լոկ որպես ապրանք:

Նրանց հոգում կա վրեժ ու ցասում,

Սակայն կպարտվեն նման կեղծ ոգով,

Զենքը անզոր է, երբ ճիշտ չեն կռվում,

Մենք միշտ հաղթում ենք աղոթքի ուժով:

Որքան էլ քծնեն աշխարհի առջև,

Օվկիանոսից շատ արցունքներ թափեն,

Եվ կեղծ դիմակը հավերժ գործածեն,

Նրանց կշիռը մնում է թեթև:

Իրենց դրել են շատ խելոքի տեղ,

Փորձում են անել ճարպիկ հնարքներ,

Ուզում են խաղալ դերն իրենց չքմեղ,

Աննկատ կերպով վերցնել տարածքներ:

Եվ եթե անգամ հնարք բանեցնեն,

Ու փորձեն հաղթել այս պատերազմում,

Մեկ է, այնպիսի հարված կընդունեն,

Որ նրանց տեղը կմնա վակուում:

Մեր հողը միշտ էլ տվել է մեծ բերք,

Մենք չենք հանդուրժի մեկ մետր կորուստ,

Հողը մեզ համար դարձել է հագուստ,

Որի կորստից մենք կմնանք մերկ:

Նամուսն ավելի վեհ է, քան կյանքը,

Մենք այն կպահենք, թեկուզ թանկ գնով,

Հեշտ կպատնեշենք այդ արշավանքը,

Կհաղթենք մարտը լոկ փառք ու պատվով:

Մի աշխարհ արժե մեր ամեն զոհը,

Նրանք ապրում են կապույտ երկնքում,

Վայրկյան չեն քնում, հսկում են հողը,

Որ խաղաղ ապրենք մեր արդար երկրում:

Այդ հերոսներն են մեր կյանքը սնում,

Եվ ապրելու մեջ լուրջ իմաստ դնում,

Եթե գեթ վայրկյան մոռանանք նրանց,

Մեզ կհոշոտեն հողմերը անսանձ:

Կորցնել Արցախը, նույնն է վերացնել

Աշխարհում ապրող ողջ հայությանը,

Հետո զղջումով դարձյալ աղերսել,

Գթության պատրաստ բյուր մարդկությանը:

Մենք մարդասեր ենք, արյուն չենք տենչում,

Խաղաղություն ենք միայն երազում,

Եթե շփոթվեն և առաջ շարժվեն,

Այս անգամ անհետք շանթահար կարվեն:

Շանթ ու կրակ են մեր հերոսները,

Կհաղթեն անգամ մանգաղով, բահով,

Մեզ համար սուրբ են գերեզմանները,

Այն կփայփայենք նույնիսկ մերկ կրծքով:

Համբերությունն էլ իր սահմանն ունի,

Որը խախտել են բազմաթիվ անգամ,

Եվ եթե դարձյալ նման փորձ արվի,

Սա լինելու է մեր վերջին մարտը…

Անգամ մի հատիկ սերմ էլ չենք թողնի,

Մենք կվերացնենք նրանց տեսակը,

Ընդմիշտ կջնջվի այդ լուրջ վարակը,

Աշխարհը դարձյալ հանգիստ կշնչի:

Թող այնպես չանեն, մենք էլ գազազենք,

Նրանց եղածը վարենք ու ցանենք,

Կայծակի նման վերջին ցատկն անենք,

Երբեմնի օրրան Բաքուն գրավենք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ  

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930