«Ժառանգություն» կուսակցությունը խորին վշտով տեղեկացնում է, որ երեկ` նոյեմբերի 25-ին, կյանքի 60-րդ տարում վախճանվեց «Ժառանգության» նվիրյալներից մեկը` կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը:
Ծնվել է 1957թ., Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: 1988թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը եւ, որպես երիտասարդ մասնագետ, կամավոր մեկնել Արցախ:
1988-90 թվականներին աշխատել է Հադրութի դեղատանը` որպես բժիշկ-դեղագետ, 1990-92-ին` Վանաձորի պետական դեղատնային ցանցում: 1993 թվականից «Սզնի» ընկերության միանձնյա հիմնադիրն ու տնօրենն էր: «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն էր 2005 թվականից:
«Ժառանգության» մեծ ընտանիքի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում ռահակից ընկերոջ, արդարամիտ ու սկզբունքային մարդու եւ կուսակցական աննկուն մարտիկի` Գառնիկ Սահակյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Հոգեհանգստյան արարողությունը` նոյեմբերի 27-ին ժամը 17:00-ին, հուղարկավորությունը` նոյեմբերի 28-ին ժամը 13-ին, Վանաձոր քաղաքի Զորյան 79 հասցեից:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
Երեւան
26 նոյեմբերի 2017թ.