Նիդերլանդներում մի տղամարդ պատահաբար գնել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող նկարներից մեկը, հաղորդում է Volkskrant-ը:
Լրատվականի փոխանցմամբ՝ նիդերլանդցին ջրաներկով արված նկարը (լուսանկարում) գնել է շուկայում, որտեղ հնամաշ եւ օգտագործված իրեր են վաճառում՝ 75 ցենտով, եւ չի իմացել, որ այն հեղինակել է Հիտլերը:
Տղամարդու աղջկա համար նկարը եւ վերջինիս վրա առկա ստորագրությունը «կասկածելի» են թվացել, եւ համապատասխան փորձագիտական զննությունից հետո հաստատվել է, որ նկարի հեղինակը Հիտրելն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ