Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ անհետացել է «Սան Խոսե» սուզանավը, որը նոյեմբերի 15-ին դուրս է եղել ռազմակայաններից մեկից: Այս մասին հայտնում է տեղական Clarin օրաթերթը: Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին կապի ժամանակ սուզանավի անձնակազմի անդամներն ահազանգել են վթարի մասին: Նախնական տվյալներով՝ սուզանավում պայթյուն է տեղի ունեցել:
Հայտնի է, որ սուզանավում անձնակազմի 37 անդամներ են եղել, նաեւ Արգենտինայի հատուկ ծառայությունների երկու հետախույզներ. ընդհանուր առմամբ՝ 44 հոգի: Հատկանշական է, որ անձնակազմի անդամներից երկուսը լքել են սուզանավը մինչեւ վերջինիս անհետանալը:
Նրանցից մեկը պատճառաբանել է, որ իր մայրը հայտնվել է հիվանդանոցում, մյուսն էլ օրեր շարունակ արձակուրդ է խնդրել՝ փաստաթղթավորման ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ