Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին՝ չորրորդ փուլը:
Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ ինը հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Նույնքան միավորով ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լեւոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:
Երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):
«Գրան Պրիի» արդյունքներով 2018 թվականի մարտի 10-ից 28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):
Հավակնորդների մրցաշարին մասնակցելու են նաեւ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը եւ Սերգեյ Կարյակինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի