Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարն սկսել են ազատ ոճայինները։
Մեկնարկային օրը Հայաստանից մրցագորգ մտան 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը եւ 61 կգ քաշային Ղազար Համբարձումյանը: Մեր երկու ըմբիշներն էլ պարտություն են կրել եւ դուրս մնացել մեդալի արժանանալու համար պայքարից:
Վաղը մրցագորգ կմտնեն Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ