Նոյեմբերի 25-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորհայք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39 կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CX 359 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ն.) և «MAN» մակնիշի 018 ZZ 39 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենաները: Ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (անձը չի հաջողվել պարզել) տեղում զոհվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մյուս ուղևոր՝ 1960 թ. ծնված Ա. Ն.-ը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106»-ի գազի բալոնի փականը և տեղափոխել ավտոքարշակի վրա:
ՀՀ ԱԻՆ