Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գործերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին և Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Արարողությանը ներկա էին նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Համաձայնագրի ստորագրումը համարվում է պատմական իրադարձություն: Այն անդրադառնում է Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր ոլորտներին՝ քաղաքական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային, ղարաբաղյան հակամարտության և այլն: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց առավել հասկանալի կերպով ներկայացնել դրա բովանդակությունը՝ կարճ անիմացիոն տեսանյութի տեսքով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»