«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, ամփոփելով նոյեմբերի 22-ի կլոր սեղան-քննարկման արդյունքները, արձանագրում է, որ՝
1․ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել շարունակական քննարկումների պայմանավորվածություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մտահոգիչ դրույթներին համարժեք լուծում տալու հարցի շուրջ,
2․ Հիմք ընդունելով շուրջ 350 գիտաշխատողների ու դասախոսների ստորագրած բաց նամակը, ինչպես նաև՝ բազմաթիվ ուսանողներից ստացված կարծիք-դիտարկումները՝ ներկայացվել է 2 առաջարկ, որոնք պետք է դառնան հետագա հանդիպումների օրակարգի առանցքը։
Կարևորելով հասարակական լայն քննարկումների անհրաժեշտությունը՝ խնդրով մտահոգ բոլոր անձանց կոչ ենք անում ծանոթանալ այդ առաջարկներին և դիտարկումներն ու նկատառումները ներկայացնել այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն