Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում այսօր ավարտվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ եւ հինգ միավորով պահպանեց 1-ին տեղը: Սակայն նրան հետապնդում են ինը շախմատիստներ, որոնք իրենց հաշվարկում ունեն 4,5-ական միավոր:
Այսօր կայանալիք վճռորոշ պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է Միացյալ Նահանգները ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի