«Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի` երեկ ընդունված Հռչակագրի տեքստում առհասարակ անդրադարձ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին»,- մեզ հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ համարեց, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասին այնտեղ ձևակերպումներ չկան:
Նա նշեց. «Ի վերջո, դա ո′չ ԵԱՀԿ-ն է, ո′չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոնֆերանսը: Այնքանով, որքանով որ նշված է համաձայնագրի մեջ, որ Լեռնային Ղարաբաղի հացով զբաղվում է Մինսկի խումբը եւ Եվրամիությունը եւս մեկ անգամ շեշտեց այդ մասին, դա բավարար է»: Իգիթյանն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում էր ցանկացած կազմակերպությունում անցկացնել իր տեսակետները, բայց այստեղ չստացվեց և չպետք է ստացվեր. «Եթե ստացվեր, դա կլիներ սխալ: Դա մեզ համար ոչ լավ է, ոչ վատ, այդպես պետք է լիներ: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա պետք է նշի իր պարտությունը կամ Հայաստանն իր հաղթանակը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում