Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:
Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, սահմանապահների պահանջով ուղեւորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը:
Նույն այդ տեղեկություններով՝ վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ, վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ վարորդի աներձագը ժամանել է «դեպքի վայր» եւ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում, սահմանապահները՝ 15 հոգի, դրսում նրան դաժան ծեծի են ենթարկել, ապա գրկելով տարել մաքսակետից ներս եւ շարունակել դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում