Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննախադեպ հռչակագիրը` թակարդ Ալիևի համար. «168 ժամ»

Նոյեմբեր 25,2017 11:05

Գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով: Թե ո՞րն է խնդիրը, պաշտոնական լրահոսը չի հայտնում:

ԵԺԿ-ում մեր աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրին, այլ այն պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով, մասնավորապես` Արևելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում, խոսելով ԵԺԿ հռչակագրի մասին, բարձր գնահատեց Եվրոպայում ամենաազդեցիկ կուսակցության հայտարարությունը ԱԼԳ գագաթնաժողովի նախաշեմին:

«Այսինքն` դա դառնում է ԱԼԳ շրջանակներում հանդիպող պետության ղեկավարների սեփական կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում և, բնականաբար, սա ևս մեկ երաշխիք է, որ հռչակագրի տեքստում չի կարող այլ բան ֆիքսվել, քան այդ մոտեցումը: Այս տեսնակյունից այն շատ կարևոր է և ավելին է, քան այն, ինչ արձանագրված է անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Թերևս այն խոսակցությունների պատկերին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության առանձին դրույթ ունենալ և դա նույնացնել ուկրաինական, վրացական, մոլդովական և կատալոնական հակամարտությունների հետ, բնականաբար, սա արդեն կանխարգելիչ նշանակություն ունեցավ: Ես կարծում եմ, որ հռչակագրի ոգին կպարունակի կամ կկրկնի նույնը»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Ըստ նրա` Ալիևը մի բան հրաշալի է հասկանում` Հայաստանն իրենից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում, մեր պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և այն վերաբերում է անվտանգության խնդիրներին լայն առումով` սկսած գլոբալ անվտանգությունից, վերջացրած Ղարաբաղյան հակամարտությամբ:

Գայանե ԽԱՉՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930