Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2017 10:31

Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ն չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։ Հիմա առեւտրային քանակ չի համարվում մինչեւ 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ Եվ սա հարուցել է մարդկանց դժգոհությունը։ ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ինչու է շեմն իջեցվել։ Պարզվեց՝ պատճառը ԵԱՏՄ-ն է։

«Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման՝ վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչեւ 5 կգ-ի Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի»,- հարցմանն ի պատասխան՝ ասացին ՊԵԿ-ից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930