Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությունը. հայտարարություն

Նոյեմբեր 25,2017 10:16
evropa

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական   կազմակերպության վարչության հայտարությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում «Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնվածգործընկերության համաձայնագրի» ստորագրման վերաբերյալ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման գործընթացի համատեքստում`

-ողջունում է  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով որոշիչ ՀՀ եվրաինտեգրման  ներկա գործընթացում,

-վստահություն է հայտնում, որ Համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ նպաստելով  Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը,

-կարևորում է  Համաձայնագրում ամրագրված ԵՄ հավասարակշռված  դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված,

-կարևորում է  Համաձայնագրում ամրագրված տարածաշրջանային համագործակցության շրջանակներում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը,

-դիտարկում է  Համաձայնագրի ստորագրումը՝ որպես ՀՀ կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության կարևոր հանգրվան և երկու կողմերի դրսևորած բարձր քաղաքական կամքի արդյունք,

-անընդունելի է համարում  ՀՀ ինտեգրացիոն գործընթացները միմյանց հակադրելու ցանկացած փորձ,

-համոզմունք է հայտնում, որ նոր Համաձայնագիրը հզոր խթան կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ կյանքի կոչելով ոլորտային համագործակցության Համաձայնագրում ամրագրված հստակ շրջանակները,

-հույս է հայտնում, որ Համաձայնագրի ստորագրումն իր նպաստը կբերի ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին,

-ամրագրում է, որ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել իր ակտիվ աշխատանքը եվրաինտեգրման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տարածման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղություններով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում.

ՀՀ իշխանություններին.

-կազմակերպել  ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,

-ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար,

-նպաստել  Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի աշխատանքների արագ և արդյունավետ մեկնարկին,

-օգտագործել Համաձայնագրով նախատեսվող Խորհրդարանական գործընկերության կոմիտեն և նրա լիազորությունները՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կյանքի կոչման և կյանքի տարբեր ոլորտներում եվրոպական փորձի տեղայնացման նպատակով,

-նպաստել Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ փոխգործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ,

– նպաստել Համաձայնագրի իրականացման գործընթացի թափանցիկության ապահովմանը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավման միջոցով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում,

-Համաձայնագրի իրականացման գործընթացում պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի և ընկալելի,

-ակտիվացնել  ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները,

-չսահմանափակվել միայն Համաձայնագրում ամրագրված դրույթներով և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում ցուցաբերել նաև նախաձեռնողականություն՝ առավել խորացնելով երկկողմ կապերը:

ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրների կառավարություններին.

-կազմակերպել ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,

-ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածութունը գործընթացում,

-նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի, Գործընկերության կոմիտեի, Խորհրդարանական գործընկերության կոմիտեի գործունեությանը՝ Համաձայնագրի արդյունավետ իրականացման համատեքստում,

-ներդնել ջանքեր ՀՀ-ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ,

-ակտիվացնել  ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող գործընթացները:

ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին.

-նպաստել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը,

-հնարավորինս ակտիվ և արդյունավետ ներգրավվել Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակում և ի շահ հանրության օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930