«Ախր ինչի՞ են հայերը, երբ ինչ-որ մեկին պաշտոն են տալիս, շաբաթվա, ամսվա, տարվա գործունեությունը ուզում: Ճտերն աշնանն են, չէ՞, հաշվում»,- «Առավոտի» խնդրանքին` գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Հարցրինք` այդ աշունը ե՞րբ է գալու: «Համենայնդեպս, այս տարվա աշնան մասին չի խոսքը: 2018-ի աշնանը կտեսնենք»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք` տեսնո՞ւմ է այն անձին, ով կարող է 2018-ին լինել ՀՀ վարչապետ: «Ես ոչ մի բան չեմ տեսնում, բացի էսօրվանից»,- ասաց նա` հավելելով, որ հուսով է` խորհրդարանը վարչապետի հարցում ճիշտ որոշում կկայացնի:
«Առավոտ»
24.11.2017
Խոսքը խոստացված ջայլամների ճտերի մասին է…