Արյան բարձր ճնշման ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս մի շարք պարզ միջոցներ: Մինչ կպատրաստեք որեւէ պատրաստուկ՝ հիվանդի ոտքերը եւ ձեռքերը դրեք տաք ջրի մեջ, թողնել 15-20 րոպե՝ պարբերաբար ջուրը տաքացնելով:
Սահմանափակեք հեղուկների ընդունումը, որովհետեւ դրանք բարձրացնում են արյան ճնշումը:
Կտորը քացախի մեջ թրջել եւ 5-10 րոպե դնել ոտնաթաթերին:
1 բաժակ մածունին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 1 պտղունց դարչին եւ խմել:
Կատվախոտի արմատները մանրացնել, դարձնել փոշի: Ընդունել օրը 2-4 անգամ՝ 1-2 գրամ:
Բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում մեղրն ուտել ճաշելուց առաջ, իսկ ցածրի դեպքում՝ ճաշելուց հետո:
Շատ օգտակար են լոբին, հոնը, սալորը, սալորաչիրը, սխտորը, թարխունը, սամիթը, կիտրոնի հյութը, հնդկաձավարը:
Կալիումով հարուստ մթերքները՝ կաղամբը, մաղադանոսը, լոլիկը, վարունգը, գազարը, ընդեղենը, սեւ հաղարջը, մեղրը, խնձորը, քացախը եւս կարգավորում է արյան ճնշումը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
24.11.2017