Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել նշագեղձի բորբոքման ժամանակ

Նոյեմբեր 25,2017 12:30

Նշագեղձի բորբոքման՝ անգինայի ժամանակ մինչ բժշկին այցելելը կարող եք դիմել բնաբուժական միջոցների:

Անգինայի եւ զուգորդվող բարձր  ջերմության ժամանակ 2 լիտր տաք ջրին ավելացնել 1 բաժակ խնձորի քացախ, սավանը թրջել այդ լուծույթով եւ դրանով փաթաթել հիվանդին, պառկեցնել անկողնոմ, տաք եւ ծանր ծածկոցով հերմետիկ ծածկել ու թեյ խմեցնել: Քիչ անց հիվանդը կքրտնի եւ կբուժվի:

Սոխի հյութով ողողել կոկորդը, այն մաքրում եւ բուժում է լորձոտ անգինան:

Կիտրոնը կտրատել, կեղեւը մաքրել,  բերանում պահել այնպես, որ հնարավորինս մոտ լինի կոկորդին:

Կիտրոնի կտորները ծեծել, հետո կուլ տալ: Ժամը մեկ կրկնել այդ գործողությունը:

Կոկորդը ողողել թարմ կաղամբի հյութով:

Տիբեթյան բժշկությունն առաջարկում է 0,5 լիտր օղուն ավելացնել 10 գրամ կամֆորա եւ դրանով կոկորդին թրջոց դնել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

24.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930