Լրահոս
Օրվա լրահոսը

Յուղաներկի և գրաֆիկայի համադրում՝ «Գևորգ Գրիգորյան․ ՋՈՏՏՈ» նկարչի ցուցահանդեսին (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 24,2017 23:19

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում մինչ 2018 թվականի փետրվարը արվեստասեր հասարակությանը կներկայացվեն «Գևորգ Գրիգորյան․ ՋՈՏՏՈ»- նկարչի աշխատանքները։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցավ տեղի ունեցավ արվեստագետի 120-ամյակին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ներկայացված էին նկարչի տարբեր ժամանակներում և տարբեր ժանրերի համադրությամբ արված նկարները։ «Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարան»-ից ցուցադրությանը ներկայացված էին 7 նկար։

Տնօրեն Մարտին Միքայելյանի խոսքերով սա առաջին ցուցահանդեսն է, որտեղ Ջոտտոն ներկայացվել է այս լույսի տակ․«Միայն յուղաներկերը շատ բան գուցե չասեն, իսկ գծաներկերն ավելի անմիջական են ու հետաքրքիր։ Նրանք հանդիսատեսին շատ բան են ասում։ Երկու տարբեր կարծիք կա ձևավորված Ջոտտո նկարչի մասին՝ յուղաներկի մեջ նա ուրիշ է, գրաֆիկայի մեջ ՝ ուրիշ։ Այսօր երկուսն էլ այստեղ ցուցադրվում են, այդ պատճառով ես շատ եմ ողջունում այս նախաձեռնությունը»։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի ձևակերպմամբ՝ ցուցադրության նպատակը Ջոտտոյին այլ լույսի ներքո ներկայացնելն է․ «Մենք փորձեցինք շեշտը դնել գրաֆիկայի վրա և գրաֆիկայի հետ համադրելով յուղաներկով արված գործերը՝ ցույց տալ, թե ինչպես է նա տարբերվում որպես գրաֆիկ նկարիչ, որովհետև այդ շերտը գրեթե ուսումնասիրված չէ, կամ քիչ է ներկայացված պատկերագրքերում և իր նախկին ցուցադրություններում»։

Տնօրենի խոսքերով ցուցադրությունը ոչ միայն հետհայացք է նկարչի անցած ճանապարհին, այլ նաև նրա ընդհանուր գեղագիտական մտածողության արտացոլումը։ «Ուզում ենք ցույց տալ՝ ով է նա, ինչպես են տարբերվում իր թեմաները, գույները , ստեղծագործությունների դինամիկան, գեղագիտական մտածողությունը։ Այդ տարբերությունը կարող է հստակ կերպով որոշակի էջեր բացել իր գեղարվեստական կենսագրության մեջ ։ Հուսով եմ՝ սա առիթ կդառնա, որ արվեստաբանները ավելի խորն ուսումնասիրեն արդեն դասական դարձած որոշ դեմքերին և նորովի բացահայտեն նրանց»,-հավելեց Եսայանցը։ Նկարիչ Գևորգը Գրիգորյանը, թեև Ջոտտոյի անվանակիցն է , բայց դրա մասին իմացել է միայն ուսանողական տարիներին ։ Նա, չնայած իրեն Ջոտտոյի ոճում ստեղծագործելիս չի պատկերացնում, բայց նկարչի աշխատանքներում հավանում է օգտագործած ֆորմաները միստիկայի մեջ տեղավորելու հատկությունը. «Դրանց հարաբերութունը հիմնականում երևում է դիմանկարների մեջ , ու հատկապես ավելի վաղ շրջանի դիմանկարների, ոչ թե 60-ականների գործերի»։ Երիտասարդ նկարչի խոսքերով՝ Ջոտտոյի աշխատանքներին նայելիս, իր մտքին առաջինը նրբություն բառն է գալիս։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930