Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու վերաբերյալ հաղորդում ներկայացվել է: ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն հանգամանքները ստուգելու նպատակով: Վիճաբանության վերաբերյալ այլ մանրամասներ դատախազությունից չեն հայտնում:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջեւ: Ավագ քննիչ Սուրեն Նազարյանն «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ եւ ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ Նարեկ եւ Հայկ Խ.-երը երկվորյակ եղբայրներ են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ