Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի և այլ հարցերի վերաբերյալ նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Նոյեմբեր 24,2017 21:13

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել է «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասով որոշ որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը։

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ ս.թ. նոյեմբերի 23-ին սահմանված կարգով կազմակերպվել են հանրային լսումներ: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներին և մանրամասն պարզաբանում ներկայացրել դրանց մասով:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի այսօրվա նիստում խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են վերը նշված նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930