Քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց ընդունված հռչակագիրը: Ասուլիսին կանդրադառնանք ավելի ուշ:
Ասուլիսի ավարտից հետո սկսվեց Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը, որը սկսվեց մեր ժամանակով մոտ 19.10-ին:
ԵՄ անունից համաձայնագիրը ստորագրեց Ֆեդերիկա Մոգերինին, Հայաստանի անունից՝ Էդվարդ Նալբանդյանը:
Ստորագրմանը հետեւեցին ծափահարություններ:
Այս պահին Մոգերինին եւ Նալբանդյանը հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով:
Մանրամասն՝ ավելի ուշ