Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ ԵՄ համաձայնագիրը կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի. Մերկել

Նոյեմբեր 24,2017 19:21

Հայաստանի և Ադրբեջանի հետ Եվրամիության պայմանագրերը զգալի փոխոխությունների չեն հանգեցնի, քանի որ այդ երկրներում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Մերկելի խոսքով՝ կարևոր է, որպեսզի ԵՄ-ը ասոցացման գործող համաձայնագրեր ունենա Վրաստանի Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ նմանատիպ համաձայնագրեր նախատեսվում են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնք, սակայն, «կտրուկ փոփոխությունների» չեն հանգեցնի:

«Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր ունեն»,- ասել է կանցլերը:

Մերկելը նաև նշել է, որ Եվրոպայի արևելյան երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրամիության անվտանգության համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930