Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաների 35 %-ը նշել է, որ տեսել են, թե ինչպես են համայնքում երեխային ծեծում եւ բռունցքներով հարվածում

Նոյեմբեր 24,2017 17:29

Երեխաների իրավունքների իմացությունը պարզելու նպատակով «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից Հայաստանի տասը  մարզերի եւ Երեւանի մոտ 1200 երեխաների շրջանում հարցում է անցկացվել: Հարցված երեխաների 80 %-ը կարծում է, որ քաղաքական գործիչներն ու որոշում ընդունողները պետք է կարեւորեն երեխաների տեսակետը: Հարցվածների 70 տոկոսը պատասխանել են, որ դպրոցում սովորել են երեխայի իրավունքներ: Երեխաների 82 տոկոսը նշել է, որ կարողացել են ընտանիքում կարծիք հայտնել իրենց մտահոգող խնդիրների վերաբերյալ: 26 տոկոսը հայտնել են, որ հնարավորություն են ունեցել խոսել համայնքային խնդիրների մասին: 54 տոկոսը նշել են, որ տեղյակ են ՄԱԿ-ի կոնվենցիայից իրավունքների մասին:

Երեխաների 76 տոկոսը նշել են, որ կցանկանային իրենց մտահոգող խնդիրները փոխելու ավելի շատ հնարավորություն ունենալ: 64 տոկոսը համոզված են, որ պետք է դպրոցին առնչվող խնդիրների վրա ազդելու հնարավորություն ունենան: 80 տոկոսը ցանկանում են իրենց հանգստի եւ արտադպրոցական միջոցառումների վրա ազդելու ավելի մեծ հնարավորություն ունենալ: 58 տոկոսը պնդում են, որ դպրոցների ենթակառուցվածքներում պետք է բարելավվեն ժամանցային տարածքները: 86 տոկոսը համաձայնեցին այն պնդմանը, որ Հայաստանում երեխաների պաշտպանությունն ուժեղացնելը կարեւոր կամ շատ կարեւոր է:

Հարցվածների 71 տոկոսը գիտի ում դիմել` եթե ցանկանում են խոսել ընտանեկան խնդիրների մասին: Երեխաների 40 տոկոսը նշել է, որ տեղյակ չեն` ում դիմեն, եթե ենթարկվել են ծաղրի կամ անարդար վերաբերմունքի: 49 տոկոսը նշել է, որ չգիտի ում դիմի բռնության ենթարկվելու դեպքում: Հարցվածների մեծ մասը` 84 տոկոսը նշել են, որ Հայաստանում պետք է ավելի շատ ջանքեր գործադրվեն, ծաղրանքն ու հետապնդումը կանխարգելելու նպատակով: 43 տոկոսը նշել է, որ նվազագույնը 1-5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես են եղել: Հարցվածների 35 տոկոսը նշել է, որ տեսել են, թե ինչպես են համայնքում երեխային ծեծում եւ բռունցքներով հարվածում:

Երեխաների 74 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է ավելին անի, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավվեն կյանքի բոլոր ոլորտներում:
82 տոկոսը պատասխանել է, որ գիտի ուր է գնալու դպրոցն ավարտելուց հետո: 84 տոկոս երեխաներն էլ դրական են տրամադրված իրենց ապագայի նկատմամբ:

Ըստ զեկույցի հեղինակների` «Երեխաների կարծիքով․․․» համազգային հարցումը բարձրաձայնում է երեխաների մտքերն իրենց վերաբերող որոշակի խնդիրների վերաբերյալ:

Հարցերը վերաբերում էին համայնքային, մարզային եւ ազգային պարտավորություններին ու այնպիսի թեմաներին, ինչպիսիք էին որոշումների կայացումը, կրթությունը, անվտանգությունը, ապագայի ընկալումը եւ հոգեբանական խնդիրները: Հարցման նպատակն է տարածել այս տեղեկությունները եւ մղել այն մեծահասակներին, որոնք փոքրիշատե ազդեցություն ունեն երեխաների կյանքին վերաբերող հարցերում, հարցման արդյունքներն ընդունել որպես հիմք եւ առաջնորդվել դրանցով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930