Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել մզկիթում, ինչի հետևանքով զոհվել է շուրջ 80 մարդ, վիրավորվել առնվազն 75 մարդ, հաղորդում է BBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկիչները սկզբում պայթյուն են կազմակերպել մզկիթում: Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Այնուհետև շրջափակել են մզկիթին հարող հրապարակը և կրակ բացել մարդկանց վրա, որոնք փորձել են դուրս փախչել շինությունից:
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ահաբեկչությունից հետո մայրաքաղաք Կահիրեում արտակարգ դրություն է սահմանվել:
Իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ