Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը պնդում է, որ ինքը տեռորիստ չէ եւ Ծառուկյանի ընկերություններում հարկային մեգատեռոր չի անում (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 17:06

Այսօր Aravot.am-ը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց «Առինջ մոլի» մոլի ընդդիմադիրների քննադատություններից: Մենք հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ դուք Ծառուկյան դաշինքի պատգամավորների արձագանքներից հետո արդեն ոչ թե հարկային տեռոր, այլ մեգատեռոր եք իրականացնում «Ծառուկյանի» բոլոր ձեռնարկություններում եւ ստուգումներ եք սկսել: Նա պատասխանեց. «Ինչի՞ եք ինձ հարցնում, ով որ էդ լուրերը տարածում է, ինձ թվում է նրան պետք է հարցնեք»: Մենք ճշտեցինք՝ այսինքն չի՞ համապատասխանում իրականությանը՝ նա պատասխանեց. «Զարմանում եմ ուղղակի»:

ՊԵԿ-ը վերլուծություն էր ներկայացրել «Առինջ մոլի» հետ կապված, բայց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հակափաստարկ ներկայացրեցին, որ ՊԵԿ-ը «Առինջ մոլը» համեմատում է «Փեթակի», «Սուրմալուի» հետ՝ առանց հաշվի առնելու գոտիավորումը, քաղաքի տարբեր հատվածներում գտնվելը: Այս առնչությամբ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ես ոչ մի հակափաստարկի չեմ պատասխանում: Հակափաստարկ բերողներին ասեք, թող մեկնաբանեն, ինչի՞ համար եք դուք ուզում, որ ես մեկնաբանեմ հակափաստարկ բերողին: Փաստարկը բերել ենք՝ բավարար է դա»:

Մեր դիտարկմանը, որ թվեր եք ներկայացնում, բայց այդ թվերը կասկածի տակ են դնում այն հիմքով, որ գոտիավորում, ոչ մի բան հաշվի չեք առել գնահատական տալիս՝ ՊԵԿ նախագահը արձագանքեց. «Խնդրում եմ, ով կասկածի տակ է դնում, գնացեք նրանց հարցրեք, ինձ մի հարցրեք: Ի՞նչ գոտիավորում, ո՞վ ասեց, որ նման բան կա»:

Երբ ասացինք՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանն են խոսում դրա մասին՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում. «Ես հարկ եմ հավաքում ու հարկահավաքությունը նորմալ է»:

Մենք հարցրեցինք՝ «Առինջ մոլի» աշխատողների թվաքանակը, որ ներկայացրել եք, ասացին, որ այդ թվերը սուտ են, ինչպե՞ս կարձագանքեք՝ Վարդան Հարությունյանը զարմացած հարցրեց՝ «Ո՞վ: Գնացեք իրան հարցրեք: Ինձ ինչի՞ եք հարցնում: Ես թվերը ներկայացրել եմ, ինչ-որ մեկն ասում է սուտ է, չէ՞: Ես ի՞նչ պիտի ասեմ, պիտի ասեմ ճիշտ է, գնացեք, ով որ ասում ա, որ սուտ ա…ես փաստաթղթավորված ներկայացրել եմ, հարգելիս»:

ՊԵԿ նախագահը հայտարարեց. «Օրենքի շրջանակներում բոլորը պետք է աշխատեն»: Հարցին՝ անգամ Գագիկ Ծառուկյա՞նը՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Բոլորը»:

Թե ի՞նչ չարաշահումներ են հայտնաբերել «Առինջ մոլում»՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ոչ մի չարաշահում, ուղղակի իրենք պետք է աշխատեն օրենքի շրջանակներում: Իրենք են աղմկում, մենք չենք աղմկում»:

Մենք եւս մեկ անգամ ՊԵԿ նախագահից ճշտեցինք՝ հիմա դուք հատուկ չե՞ք թիրախավորել Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները: Նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին՝ որպես անհատ, ՀՀ քաղաքացի, որպես պաշտոնյա, իրավունք չունեմ թիրախավորելու: Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ: Երեխեք, ըտսնց չի լինում, իմ գործն է էդ: Բոլորի մոտ ստուգում է իրականացվում: Էդ նշանակում է ում մոտ ստուգում ենք իրականացնում, թիրախավորո՞ւմ ենք: Չկա տենց բան»:

Ավելի ուշ ՊԵԿ նախագահից եւս մեկ անգամ ճշտեցինք՝ հիմա դուք հերքո՞ւմ եք, որ մեգատեռոր չեք անում եւ «տեռորիստ» չեք: Վարդան Հարությունյանը ծիծաղեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930